«Դա հեղափոխության թանգարանն է Բաքվում». քաղաքացիների արձագանքն Ադրբեջանում բացված հայատյացության «պուրակ»-ին

article-image

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: Ադրբեջանի նման պահվածքը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում, քանի որ մինչ իշխանությունները խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղությունից», Ադրբեջանը կրկին ի ցույց է դնում պետական մակարդակով իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Ադրբեջանի նման պահվածքին արագ արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը. «Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով։

Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:

«Պուրակի» բացմանը և Ալիևի հայատյաց հայտարարություններին բավականին ուշ՝ դրանցից 27 ժամ անց արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ Ադրբեջանին կապիտուլացված վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը որևէ ձևով չի արձագանքել։ 

Քաղաքացիները հայկական իշխանություններին հիշեցրել են, որ անհնար է հայերին ատող և պետական մակարդակով հայատյացություն դրսևորող Ադրբեջանի հետ բարիդրացիություն և խաղաղություն հաստատել, իսկ Թուրքիայի հետ բարեկամանալու կամ թուրքերին թշնամի չհամարելու վերաբերյալ հայտարարություն արած պաշտոնյաներին ևս մեկ անգամ ապացուցել են, որ թշնամու առաջ ստորանալու հետևանքը լինում է այն, ինչ երեկ տեղի ունեցավ Բաքվում։ 

Քաղաքացիների գրառումները ստորև.

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել է.

«Սերժ Թանկյան,

Տեղյա՞կ ես, որ Բաքվում այսօր Ալիևը Հայաստանում 2018թ.-ին արածդ հեղափոխության թանգարանն է բացել»:


«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է.

«Ալիևի էսօրվա կապիկությունից, այնուամենայնիվ մի կարևոր ու լավ բան իմացանք. էդ ցուցահանդեսի լեյտմոտիվը հայ զինվորին խղճուկ վիճակում մատուցելն է: Այլ կերպ ասած՝ թուրքը կրկնում է մեր սխալը՝ թերագնահատելով ու ծաղրական միֆականացում ստեղծելով:

Մեզ էլ մնում է հետևություններ անել մեր սխալներից ու թուրքերի, եկեք խոստովանենք՝ խիստ արդյունավետ ու պրագմատիկ ռազմավարությունից, այն է՝ չմոռանալ, թե ով ենք մենք, ով ա թուրքը և ինչ ենք մենք ուզում:

Դրա առաջին քայլը թուրքի նկատմամբ հանդուրժողականության քարոզի ու հայկականության հակաքարոզի քրեականացումն է»:


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է.

«Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՎՐԴՈՎՎԵՑՆՈՂ

Իհարկե, վրովվեցուցիչ է տեսնել Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահի հերթական վայրենաբարո նախաձեռնությունը՝  «հաղթանակի», իրականում սարսափի և հակամարդկային ատելության և  բնազդների սնուցման ցուցահանդեսը։ Ադրբեջանը, ինչպես անցած տարիներին, այնպես էլ այսօր, թերևս առավել ուժգնությամբ, շարունակում է իր քաղաքացիներին սնուցել հակահայկական ատելությամբ։ Ըստ «ցուցահանդեսի» նմուշների հայերին սպանելն ու նվաստացնելը հերոսություն է։ Չնայած այս ամենի մասին մենք պետք է գիտակցեինք դեռևս տարիներ առաջ, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հերոսացվեց։Ի գիտություն, հայ «խաղարարարների»՝ մենք տարիներ գործ ենք ունեցել և այսօր ու վաղն էլ  պետք է գործ ունենանք  ահա այսպիսի հակառակորդի հետ։ Այդպիսի հակառակորդը մեզ հավերժ ատելու է և հերոսացնելու մեզ սպանողներին։ Պետք է հասնել նրան, որ մեզ ատելով, նա ստիպված լինի նաև մեզ հարգել, այսինքն հասնել այն հանգրվանին, որ մենք այսօրվա ապիկար իշխանությունների պատճառով  կորցրեցինք։Եվ ինձ համար այնքան ստորացուցիչ չէ այդ գարշացուցահանդեսը, որքան այն, որ այդ ամենի պատասխանատուն Հայաստանում դեռևս իշխանության է։

Հ․Գ․ Հարգելիներս, մի տարածեք այդ գարշացուցահանդեսի նկարները»։


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Իլհամը հայ "զինվորին" պատկերել է Նիկոլի դեբիլ դեմքով (կոլաժ)

Ադրբեջանի բռնապետի կողմից Բաքվում այսօր բացված հայկական ռազմավարների պուրակում տեղադրված են նաև մեր "զինվորների" տիկնիկները, որոնք բոլորը դեբիլ և շիզոիդալ դեմքերով են... Զարմանալի չէ. այդ "դեմքն" ազերիները վերցրել են իրենց կողմից ծնկի բերված, նսեմացված և նվաստացված Նիկոլից... Նրանց համար ամենանողկալի հայն ունի Նիկոլի կերպարը, քանի որ նույնիսկ մեր թշնամին զզվում է դավաճաններից...

Հետաքրքիր է, դավաճան Նիկոլին սատարողները և սպասարկողները շարունակելու են զառանցել թուրքերի հետ ընկերություն և բարեկամություն անելուց, որ առևտուր անեն ու փող աշխատեն...

Հայերին նվաստացնող այս այգու բացումը ևս մեկ ապացույց է, որ Բաքուն և Անկարան մտադրություն չունեն հայերի հետ նույնիսկ հարևանություն անել ու այսպիսի քայլերով ևս մեկ անգամ հասկացնում են մեզ, որ նրանց համար ամենանախընտրելին՝մեռած կամ ստրկացված հայն է...

Որքան հասկանում են, Իլհամի կոշիկները լիզած Նիկոլն ու իր շրջապատը ընտրել են ստրկացված հայի տարբերակը, որից հետո թուրքերը մասսայաբար են ոչնչացնելու մեզ...

Այսպիսի ցուցադրություններով ազերիները մեծացնելու են սերունդներ՝ շարունակելով սերման ատելությունը հայերի նկատմամբ...

Իսկ Նիկոլի նման դավաճանն ու իր շրջապատը թող շարունակեն իրենց  թրքասեր քաղաքականությունը...»:


«ՎԵՏՕ» հասարակական-շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանը գրել է.

«Ալիևը հայկական ռազմավարի այգի է բացել Բաքվում, որտեղ ցուցադրվել են ոչ միայն պատերազմի ընթացքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկան ու սաղավարտները, այլև մեր տղերքի, մեր զինվորների մանեկենները: Էն տղերքի, որոնց դու’, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, քո թրքահպատակ խմբակի հետ տարար ու կոտորեցիր թուրքի բայրաքթարների տակ: Մատաղ արեցիր թուրքին, որ հետո այդ նույն թուրքի հետ անթաքույց բարեկամություն անես...

Պատասխան եք տալու ամեն ինչի համար թե’ երկրային, թե’ երկնային դատաստանի առաջ, նզովյալ դավաճաններ...»:


Լիլիթ Խաչատուրովան գրել է.

«Վիժվածք նիկոլ,ցանկանում եմ,որ  նմանատիպ  ցուցահանդեսի արժանանան  քո լակոտները,ինչպես նաև թիմիդ և  իրենց ընտանիքները:

Կգա  ժամանակ,երբ  մենք`հայերս,կկազմակերպենք նման ցուցահանդես  քո,բոշա  կնոջդ  և  թուրքի  դուրսպրծուկ  թիմիդ մասնակցությամբ;

Ձեզ,որպես  թուրքական  արտադրության  ռեկվիզիտ ,որպես  դավաճան  վիժվածքներ,պետք  է  չորացնել  ու  պահել   մատաղ սերունդների համար, որպես  հայի տականք  տեսակ»:


Հայկ Դերզյանը գրել է.

«01.12.2020

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան.

«Վատ բան տեսնո՞ւմ եք դրա մեջ, որ Ադրբեջանում մեր ապրանքը կարողանանք վաճառել»

08.12.2020

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան

«Պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ»

29.11.2020

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան.

«Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»

02.02.2021

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան

«Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը և ում պատմական հողն է Արցախը»

27.03.2021

ԱԽՔ ղեկավար Արմեն Գրիգորյան.

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»

12.04.2021

Ալիևը Բաքվում բացել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի...

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի իշխանությունների քաղաքականության մասին»:


Արեն Ապիկյանը գրել է.

«Nikol, էդ թանգարանի մյուս էքսպոնատը դու ես լինելու: Վրեն էլ գրած` Ադրբեջանի մեծ բարեկամ, հայ ազգի թշնամի Նատիգ Փաշաև Վովա-օղլի»:


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Քաղաքականության անբարոյական կողմն ու մեր անելիքը

Ինչքան Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համարում են թշնամի, այնքան Նիկոլի իշխանությունը նրանց համարում է բարեկամ ու փրկօղակ (Ադրբեջանում բացված հայերիս նվաստացնող ռազմական թանգարանը վկա)։ Սրանք ուզում են Հայաստանը նետել թուրք–ադրբեջանական գրկախառության մեջ, որ արանքում իրենց կաշին փրկեն ու չդատվեն։

Ինչքան ավելի շատ են Թուրքիան ու Ադրբեջանը մեզ համարում թշնամի ու նվաճման ենթակա երկիր, այնքան նիկոլենք նրանց ավելի են համարում են մեր բարեկամը ու այնքան ավելի շատ են ընկնում նրանց ոտները։

Ինչքան շատ են Նիկոլն ու իր թիմակիցները քծնում թուրք–ադրբեջանական զույգին, այնքան նրանք ավելի ամուր են փակում հայ գերիներին։ Ու դժվար չէ ասելը, թե որ կետից է դա սկսվել։

Այս անբարոյականությունը, խայտառակությունը և դավաճանությունը սկսեց այն պահից, երբ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալուց հետո «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամներից ոմանք Ղարաբաղը համարեցին բեռ ու մի հակապետական բանաձև առաջ քաշեցին, ըստ որի՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Անկարայում ու Բաքվում։ Հետևաբար, եզրակացրեցին նրանք, լավ ապրելու և այդ բանալիները ստանալու համար պետք է բավարարել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ադրբեջանին բավարարել` Ղարաբաղը տալու ձևով, իսկ Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով։

Նիկոլը գրեթե ավարտին է հասցնում այդ ծրագիրը, որից հետո Հայաստանը քարտեզի վրայից կվերանա։

Հայաստանը պետք է դուրս պրծնի թուրք–ադրբեջանական գրկախառնության արանքից։ Դրա կարևորագույն նախապայմանը թուրքական 5–րդ շարասյունից Հայաստանում ձերբազատվելն է։ Կստացվի՞, թե՞ ոչ, կախված է յուրաքանչյուրիցս»։


Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է.

«Կյանքը սենց ա, պարտված ազգերին ստորացնում ու նվաստացնում են։ Ու սա դեռ սկիզբն ա, եթե այսպես շարունակենք...»:


Արթուր Եղիազարյանը գրել է.

«Հե՜յ, թուրքի հետ խաղաղասիրություն քարոզող ստորաքարշնե՛ր, կարծում եմ հասկանում եք, թե ում սաղավարտներից են այս պատերը սարքել հայերի հանդեպ տարած հաղթանակի Բաքվի նորաստեղծ թանգարանում։

Փառք ու հավերժ հիշատակ մեր բոլոր զոհված հայրենապահներին, անեծք ու նզովում՝ թշնամուն սատարած ու նրա առաջ վիզ ծռող հայածին տականքին»:


Ռազմ.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրել է.

«Համոզված եմ, որ չեք մոռացել ինչպես էր Նիկոլը սպառնում, թե ուղիղ կխոսի ադրբեջանցի ժողովրդի հետ, եթե Ալիևը խելքը գլուխը չհավաքի։

Իրականում հենց Ալիևը դարձավ հայկական մեդիադաշտի տիրակալը, ու նա է ուղիղ խոսում հայկական լսարանի հետ. իր բոլոր քարոզչական ուղերձները, հոխորտանքները վայրկյանապես տիրաժավորվում են հայկական բոլոր լրատվամիջոցներով, սոցցանցերով... Էլ չասած, որ մի հատ «բո՛» է անում, նիկոլենք միանգամից մտնում են ծակերը։

Ոնց էլի, ոնց կարելի է այս աստիճան անփառունակ... մի բանի գլոխ լինել, որ դուք եք...»:


Քաղաքացիական գիտակցություն ՀԿ վարչության անդամ, AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը գրել է.

«Խաղաղասերներ, աու՜, տարածաշրջանային համերաշխիկներ ձեր հետ են...»:


Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Ալիևը խորապես թքած ունի, թե ինչ արձագանք ա ստանում իր «ռազմական հանցագործությունների պուրակը» դրսում։ Մեկին էժան նավթ կծախի, մյուսի բերանը խավյարով կփակի, երրորդին կանտեսի։

Ինքը իր երկրի ներսում հետպատերազմյան խնդիրները պաթոսախեղդ հայրենասիրության քարոզչությամբ լղոզելու խնդիր ունի։

Ինքը կիսահաղթանակի մասին անհարմար հարցեր տվողների ձայնը խլացնելու խնդիր ունի։

Ինքը օկկուպացված տարածքներում շինարարության փող ճարելու խնդիր ունի։

Ինքը մեզ բարոյապես ոչնչացնելու ու ռևանշի մասին մտքերը սպանելու խնդիր ունի։

Իսկ մենք ինչ խնդիր ունենք՞»:


«ArmComedy» ծրագրի համահեղինակ Նարեկ Մարգարյանը գրել է.

«Նայում եմ ԱԺ նիստը ու չգիտեմ խնդամ թե խնդամ։ Իմքայլականները էրեկ տեսան Ալիևի այսպես կոչված պուրակը ու հիմա իրար հերթ չտալով ռազմահայրենասիրական ճառերով ելույթներ են ունենում։ Լու՞րջ ձեզ պետք է, հայ զինվորի խրտվիլակ սարքեր ցցեր Բաքվում, որ հասկանաիք, որ «կառուցողական կիրթը» դեգենռատ բարբարոսա, ում հետ ոչ մի հարաբերություն չի կարելի ունենալ։ Լու՞րջ։ Պատերազմը իրա հանցագործություններով ու տեռորիստներով նենց բավականաչափ թափանցիկ աննարկ չէ՞ր։ Ֆոսֆորային բոմբերի վախտ կառուցողական չէր, բայց հլը նենց կիրթո՞տ էր։

Թե ուղղակի շատ ակնհայտ հեշտ թեմա էր, որի վրա հեշտ կարելիա միավորներ հավաքել, մանավանթ, որ ամեն բերան բացելուց էդ միավորները կորցնում եք։

Ու նենց էլ դատապարտում էն, էլ Vladimir Vardanyan էլ Baghdasaryan Nazeli։ Բա որ ձեր գործընկեր Hayk Gevorgyanը կապիտուլիացիայից 3 թե 4 օր հետո ասում էր, պետքա Թուրքիայի հետ առևտուր անենք, դուք ու՞ր էիք։ Ձեր վարչապետի ողջ գոյության ընթացքում դուք ու՞ր էիք ներեցեք, երբ ֆիասկոն ֆիասկոյին էր հետևում դիվանագիտական ոլորտում։ Էն որ մի քանի արժանապատիվ մարդ անմիջապես դուրս եկավ Gor Gevorgyan Taguhi Tovmasyan դուք ինչի որոշեցիք մնալ։ 10 օր առաջ, որ Լենա Նազարյանը Արմեն Գրիգորյանը ու էլի շատերը իրար հերթ չտալով Թուրքիայի հետ բարեկամանալու մասին էին խոսում, ինչի ձեն-ձուն չկար։ Պետքա սենց պատկերավոր, վերջին անասունի նման պուրակ բացեր, որ էդ ամեն ինչը միս ու արյուն ստանա՞ր։ Չէ, ուղղակի սա շատ հեշտ, առանց երկընտրանքի թեմա էր, միավոր հավաքելու համար։ Երբ բարդ ու միանշանակ չի, Մեծն Առաջնորդը ոնց ասումա, բոլորդ տենց անում եք։ Լռելը էս դեպքում ավելի ճիշտ էր։ Էլ չասեմ, որ Նոլդու Փաշինյանին ակտիվորեն ուզում եք վերընտրել, երևի գնա հետը մի քիչ էլ բանակցի ու նոլդի մնացածը:

ՀԳ Էրդողանի մասով գոնե սաղ պարզա թե՞ ասենք պետքա մի անտաղանդ եզություն անի Ստամբուլի հրապարակում, որ ջոկեք ինչ-ինչոցա: Որովհետև էնի դժվար անի համ ծերա արդեն համ ավելի լավ թիմ ունի»:


Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է.

«Բաքվում Իլհամ Ալիեւի միջոցառումը՝ հայկական ռազմավարի ցուցադրությունը, եւ Երեւանում Նիկոլ Փաշինյանի միջոցառումը՝ գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ հանդիպումը, ողբերգականորեն փոխլրացնում են իրար։ Նրանց զուգահեռ ընթացքը խիստ ընդգծում են Նիկոլի գոյության անհեթեթությունը։ Անհնար է պատկերացնել մեկ այլ երկրի ղեկավար, ավելին՝ պարզապես մեկ այլ մարդ, ով իրենց որդիներին գտնելու եւ ետ բերելու խնդրանքներին պատասխանի «Ձեր զավակներին դիահերձարաններում փնտրեք» մխիթարանքով։

Եւ այս հրեշը մենակ չի, նրա պատգամավորներն ու նախարարները պարզապես ուսապարկեր չեն, այլ հրեշի ճտեր, որ վաղը կրկին են խոսելու GPS-ի, այս Ալիեւի հետ եղբայրության, ներդրումների, ընդլայնվող շուկայի եւ տնտեսական աճի մասին։

Եւ այս հրեշը ուզում է վերարտադրվել ընտրություններով։ Նա գիտի, որ անսկզբունքային, ոչ պակաս հրեշային վարչական ռեսուրսը կլծվի քվեներ հավաքելուն, հեղափոխության պահապանները եւ այլ լակոտներ քվեներ կգողանան, իսկ էրզաց կրիմինալները Ալիեւի փողերով քվեներ կգնեն։

Ես համաձայն չեմ անցյալը չփորփրելու կոչերին։ Այո, չի բացառվում, որ ազգը հինգ հազար տարվա մեջ մի այսպիսի անոմալիա, մի այսպիսի մոնստր ծնի, բայց մենք պարտավոր ենք մանրամասն վերլուծել անցյալը, որպեսզի հասկանանք, թե ինչպես սա այլասերեց հասարակությունը, որ մարդիկ հանդուրժում են իր գոյությունը, թե ինչպես այլանդակեց պետական կառուցվածքը, որ իրեն հեռացնելը դարձել է անհնար։

Եւ ինչպես է ստացվում, որ բոլորով փնտրում են այս Անմեռ Կաշչեյի վախճանը, բայց չեն գտնում»։


«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.

«Ալիևը փորձարկում է միջազգային հանրության համբերությունն ու սադիզմը հանդուրժելու աստիճանը, իսկ Հայաստանում Նիկոլն ու ալիևը, համատեղ ուժերով, փորձարկում են Հայ ժողովրդի համբերությունն ու թրքասիրության աստիճանը։

Հ.Գ. Պատկերն ամբողջացնելու համար, թանգարանի մուտքի մոտ հյուրերին պետք է ողջունեին նիկոլի ու աննայի  ժպտացող մանեկենները . . .»:


Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրել է.

«Ադրբեջանցիների հրապարակած կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբագարիս հայրը, Հայկազի հայրը, Կարենի մայրը, Արամի մայրը, Գոռի հայրը, Վարդանի եղբայրը, Արգամի մայրը, Էրիկի հորաքույրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք, թե ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը: նիկոլ, դու դեռ ընտրությունների մասի՞ն ես մտածում: Մոռացիր դրանց մասին: Եթե դրանք լինեն, ապա առանց քեզ ու քո ոհմակի»:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն