Երբ են սթափվելու մինչ օրս Փաշինյանի կոշիկները լիզող «խաղաղասերները»

article-image

Ապրիլի 12-ին Բաքվում բացվել է Արցախյան վերջին պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակը», որում հայերից առգրաված զինվորական տեխնիկայից բացի նվաստացուցիչ և արժանապատվությունը ոտնահարող վիճակում ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկենները:

Ինչպես արձանագրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

«Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում», - նշել է Թաթոյանը:

Թաթոյանը նաև հայտարարել է, որ պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումները, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը:

«Ցուցահանդես-պուրակի» բացման դեպքը «բարկացրել» է մինչ օրս իշխանության կոշիկները լիզող «աստղերին»: Օրինակ, օրեր առաջ Ալիևին պարոնով դիմող Հովհաննես Ազոյանը, ով ոգևորվել էր հայ զինվորի արյուն տենչող Ալիևի դեմքի «խաղաղությունից», կրկին «խաղաղասիրական» ոճով հույս է հայտնել, թե «Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այդ անքաղաքակիրթ արարքը»:

«Թող խաղաղությունը տիրի աշխարհին»,- նշել է Ազոյանը:

«Պարոն վարչապետ, թավիշը շատ է» արշավի մասնակիցներից Վահե Տեր-Մինասյանն էլ եկել էր այն գիտակցմանը, որ «խաղաղության ձգտող երկիրը էսպիսի անասունություն չի անում»:

«Կարող ենք նաև մի բռունցք դառնալ, ատամները սեղմել, աշխատել ու սպասել մեր հնարավորությանը»,- նշել է Տեր-Մինասյանը:

Ազոյանի և Տեր-Մինասյանի գրառումների առնչությամբ մի քանի հարցադրումներ.

Ինչպես են Ադրբեջանի քաղաքացիներից սպասում դատապարտող հայտարարությունների այն դեպքում, երբ նրանք ողջունում են իրենց ղեկավարի ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպե՞ս պետք է խաղաղություն հաստատվի այն դեպքում, երբ ադրբեջանցիները տենչում են Սյունիքն ու Երևանն իրենցով անել: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին:

Նախքան այս հարցերի պատասխաններն ունենալը, թավիշը քիչ համարող և մինչ այս պահը դմփ-դմփ-հու անող «աստղերը» պետք է ընդունեն, որ «ցուցահանդես-պուրակի» բացումը Փաշինյանի խղճին է. նրա դավաճանության հետևանքը: Սա հասկանալուց հետո գուցե նրանք հասկանան նաև, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանության պայմաններում խաղաղությունը տարածաշրջանում անհնար է։ Բայց հաշվի առնելով, որ Արցախի կորստից, 5000 հայ զինվորների մահվանից, 10 հազար վիրավոր զինծառայողներից, բազմաթիվ անհետ կորածներից ու գերիներից հետո նրանք ոչինչ չեն հասկացել, բնականաբար, այդպես էլ ոչինչ չեն հասկանա։ 



Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն