Նոր թուրքական ուսապարկ են ստացել. քաղաքացիների արձագանքը նորաթուխ իմքայլական պատգամավորի հայտարարություններին

article-image

Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» նորաթուխ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկնօրինակելով իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, մի շարք ցնդաբանություններ է ասել, որը քննադատությունների է արժանացել: Նշենք որ Վահագն Ալեքսանյանն էր «Իմ քայլի» պատգամավորներին ուսապարկ անվանել, մինչդեռ ինքն է այժմ այդ կարգավիճակում:

Քաղաքացիների գրառումները` ստորև.

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Տավարի կաշվից կարած էս ուսապարկին պիտի ԲՏ նախարար նշանակեիք։ Յանի ինչի՞ ուղարկեցիք ԱԺ»։


ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը գրել է.

«Պարզվեց, որ իր գործընկերներին «ուսապարկ» անվանած իմքայլական նոր պատգամավորը անգամ ուսապարկ չէ, այլ թարախի պարկ` պզուկ:

Այսօր այդ անմեղսունակ տակառը իր վերին բնական բացվածքով ինչ-որ բաներ է բարբաջել է Աշոտյանի մասին:

Էս անմեղսունակաները  իշխանության լծակներով 3 տարվա ընթացքում տենց էլ որևէ բանի չհասան Աշոտյանի նկատմամբ, հիմա էլ որոշեցին, որ ինչպես միշտ էշ էշ դուրս տալով կարող են ուրախանալ Աշոտյանի անունը տալով: Լուսավորեմ` բժշկական համալսարանն ավարտել ու այլ հազարավոր շրջանավարտների պես որպես բժշկական ծառայության լեյտենանտ, տարիների ընթացքում, այդ թվում, որպես ամենախոշոր համակարգերից մեկի 7 ամյա նախարար, ում ղեկավարած գերատեսչությունը բարձր մակարդակով և արդյունավետությամբ մասնակցել է համապետական բոլոր զորավարժություններին, ստացել է հերթական զինվորական կոչումները:

Վերջին պատերազմի մեկնարկից 5-րդ օրը զորկաչվել է բանակ և, ի տարբերություն անգրագետ  թռածներից  և նորաձևության էռատոյախառը ֆոտոսեսիանների մասնակիցների, ծառայել է 2.5 ամիս:

Դասալիք և դավաճան գերագույն գլխավոր վիժվածքի անձնական օգտագերծման սույն ոջիլը այլևս կարող է հպարտանալ, որ իր պատգամավորական գործունեության առաջին իսկ օրով ցայվեց:

Բաղնիքդ անուշ, դեմքդ մաքրի

ՀԳ

Որոշես անդրադառնալ իմ ծառայությանը` հիշի, որ գիտությունների թեկնածու եմ ու պաշտպանել եմ արդեն ձեր կառավարման ժամանակ:

Իզուր ես վերցրել մանդատը: Առաջ քեզ չէի արձագանքում, բայց հիմա մեծ պատգամավոր ես դարձել ու նման ցնցուղներ հաճախ ես ստանալու»:


Սրբուհի Առաքելյանը գրել է.

«"Մանկուց երազել եմ, բայց նախկինները ինձ ուսապարկ չէին համարում, նախկինները թալանել էին իմ ուսապարկ լինելու երազանքը, եկավ փրկիչ վարչապետը և ահա՛ ես ուսապարկ եմ"․ հերթական բենյամինը՝ լրագրողին»:


Արթուր Թովմասյանը գրել է.

«Նախկիներն են մեղավոր, որ էս ուսապարկը իրեն ուսապարկ է համարում: Նախկինացավի տեստ հանձնաց ուսապարկը...»,- գրել է Արթուր Թովմասյանը:


Հովհաննես Խաչատրյանը գրել է.

«Երևի արդեն տեղյակ եք, որ նիկոլի չուլանը (օրենսդիրը) հերթական թուրքական արտադրության դատարկ ուսապարկի պարտիա է ստացել: Ուրեմն այդ դատարկագլուխ ուսապարկը ասում ա թե իբրև «25 տարի բանակը թալանել են»: Բթամիտ այդ կենդանին չի հասկանում, որ իր տերերը, հուլիսին` Տավուշյան մարտերից հետո այդ նույն 25 տարվա բանակով էին հպարտանում ու PR-վում: Կամ ասենք, մեզ չես հավատում տհաս, գոնե տիրոջդ` կիրթ ընկերոջը հավատա, եթե բանակը «թալանած» լինեինք, ապա ինչպես է ստացվում, որ ալիևը մեր ռազմական տեխնիկայի կորուստը գնահատում է 5 միլիարդ դոլարից ավելի:

Հ.Գ. Ճանաչելիության և ինքնահաստատման խնդիր ունեցող յուրաքանչյուր իրեն հարգող ուսապարկ, պարտավոր է էշ-էշ դուրս տալ»:


Նիկողոս Հովհաննիսյանը գրել է.

«Նոր թուրքական ուսապարկ են ստացել»:


Հայկ Դերզյանը գրել է.

«Նախկին կուրսեցիս, ով այսօր պատգամավոր է դարձել Իմ քայլից բավականին մեծամիտ ձևով (գոնե իմացածս ժամանակ այդպես չէր) ամեն ինչում մեղադրեց նախկիններին:

Լավ Վահագ ջան, բա կասե՞ս, թե ով էր հեղափոխության օրերին ԱԺ նախկին նախագահ Բաբլոյանին մեղադրում օրգաններ վաճառելու մեջ ու արդյո՞ք էտ մեղադրողը իրա ասածին տեր կանգնեց, ու արդյո՞ք ապացուցեց իր ասածը....

Չէ ապեր, շատ սխալ ճանապարհով գնացիր... դու ու էլի իմ ճանաչած մի քանիսը, ովքեր այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում Կառավարությունում ու ԱԺ-ում դավաճանեցիք հայրենիքին, դավաճանեցիք զինվորին, դավաճանեցին բարոյականությանը..

Ափսոս էիք.. չնայած ամեն մարդ ինքն է որոշում իր ուղին...»:


Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Մեկ ցենտներանոց այս նորաթուխ քայլիստ "ուսապարկն" իր տիրոջ` դավաճան Նիկոլի ոճով անցավ բացահայտ դեմագոգիայի և կեղծիքի...

Քայլիստ պատուհասները 2,5 տարի ղեկավարելով երկիրը բանակում մի թալանի փաստ չբացահայտեցին, բայց հիմա սեփական կապիտուլյացիան բացատրում են ինչ֊որ թալանով...

Երեսփոխան տգետ Վագագնի գլավոր աուդիտորիան քաղաքականապես անգրագետներն են,ժեխն ու փեիրը, քանի որ հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, որ ամեն դեպքում մենք չենք կարող սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ և զինադադարը պահպանվել է գրագետ դիվանագիտության շնորհիվ...

Բացի այդ, եթե թալանվել է, ապա որտեղի՞ց այդքան զենքը հայտնվեց Բաքվի ձեռքում և ըստ Իլհամի, իրենք մեզանից տարել են և ոչնչացրել են 5 միլիարդ դոլարի զենք...

"Դղյակացավով" տառապող այս դեմագոգ երեսփոխանը լավ կլինի բացատրի, թե ում ընկերուհու   ելակն էին գնում  և կերակրում զինվորին, որ հետո էլ տանեն "սպանեն" նրանց...»:


Ալեն Ղուլյանը գրել է.

«Ծանոթացեք. Հովիկ Աղազարյանի նոր մոդիֆիկացիան է ..»:


Լուսինե Հարոյան-Դալլաքյանը գրել է.

«Երկրի թիվ մեկ ուսապարկն այսօր պատգամավոր է դարձել, այսօր հավատարմության իր քննությունն էր հանձնում` հերթական անգամ խփելով իր թուրքաթիմակիցների անբարոյականության ու հետույքալիզության ռեկորդները:

Ես մի բան չեմ հասկանում, սրանց թիմում հատուկ ե՞ն բոլորը սենց գեշ, թե՞ տականքությունն անխուսափելիորեն իր դրոշմը թողնում է դեմքին»:


Նարե Գրիգորյանը գրել է.

«Նախկիններն են մեղավոր, որ ես դախ եմ:

Նախկիններն են մեղավոր, որ ես բուխանկա եմ:

Նախկիններն են մեղավոր, որ թշերս մոնիտորի մեջ չեն տեղավորվում»:


Տիգրան Վարդանյանը գրել է.

«Vahagn Aleksanyan, երբ ասում ես, որ այս  պատերազմում պարտություն կրելու համար մեղավոր են նախկինները, որովհետև բանակը թալանել են` զուտ մի քանի դիտարկում անեմ:

Մարդ պետք է կատարյալ սրիկա լինի, որպեսզի մեղադրի այս հարցում նախկիններին: Նախկիններին կարելի է մեղադրել շատ հարցերում, բայց ոչ այս թեմայով: Եթե նախկիններն են մեղավոր այ «խելացի», բա էդ դեպքում ինչի՞ էիք ձեր ողջ իշխանական խմբակով հպարտանում 2020թ. Տավուշյան դիրքային մարտերում տարած հաջողությամբ: Բա էդ ժամանակ ինչի՞ չէիք ասում, որ բանակը թալանված ա:

Բա 25 տարի թալանված բանակը, ո՞նց հաղթեց Ապրիլյան բլից-կրիգի ժամանակ (Քառօրյա պատերազմում), բա էդ ո՞նց խաղաղություն պարտադրեց, այլ ոչ թե մուրաց, բա էդ ո՞նց ադրբեջանական ամենաէլիտար ստորաբաժանման` Յաշմայի 053 բրիգադը ջախջախեց:

Ասեմ ավելին` դեմքդ մաքրի. սպիտակ ա:

Հ.Գ. Հայկական բանակը թալանողի լավն էլ ..... , չապացուցողի ու շառ անողի լավն էլ ..... : Կետերի փոխարեն երևի հասկացաք, թե ի՞նչ նկատի ունեմ»:


Արեն Ապիկյանը գրել է.

«Հիշում եք, չէ՞, որ դեբիլ լինելը պարտադիր պայմանա քայլարաստ լինելու համար»:


 

Աղբյուր՝ AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն