
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, թե զանգահարել է ՌԴ նախագահին ու ասել, որ հրադադար է ուզում՝ Ադրբեջանի տարածքները «վերադարձնելու» ՝ 5+2 ձևաչափի պայմանով:
Արցախի ազատագրված շրջանները «Ադրբեջանի տարածքներ» անվանելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ դրանք պատրաստ է եղել վերադարձնել հոկտեմբերի 19-ին:
Մանե Գևորգյանը, որը հրապարակել է Փաշինյանի խոսքերի տեքստային տարբերակը, սրբագրել է դրանք ու գրել. «Որից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ ասել, որ մենք ուզում ենք հրադադար տարածքների՝ 5+2 ձեւաչափով վերադարձի պայմանով»:
Փաստացի, Գևորգյանը իր հրապարակման մեջ չի ներառել Փաշինյանի այն խոսքերը, որում Արցախի ազատագրված տարածքները Փաշինյանը Ադրբեջանինն է համարում:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am