Իսկ ե՞րբ է Ադրբեջանը պահանջել «ավելին». Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի օրոք. խոսում են փաստերը

article-image

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բոցաշունչ ելույթով հանդես եկավ, որի մեծագույն մասը նվիրված էր Արցախյան հակամարտության կարգավորմանը և բանակցային գործընթացում առկա հայկական կողմի դիրքորոշումներին:

Իր ելույթում Փաշինյանը մեջբերեց դեռևս 2016 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հատված, որը նախագահը տվել էր ռուս հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովին:

Նիկոլ Փաշինյանը նշում է. «Մենք, ըստ էության, արդեն իսկ 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հասել էր իր կարմիր գծերին և, մի բան էլ, հատել էր այդ կարմիր գծերը», այնուհետև արձանագրում. «ո՞ւր ենք մենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմը ասում է՝ Ադրբեջան, յոթ շրջանները քեզ եմ վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս»:

Այստեղ գալիս է ակնհայտ մանիպուլյացիան. Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում և կոնտեքստից կտրված է ներկայացնում: Ընդհանրապես, նախագահ Սերժ Սարգսյանի այս հարցազրույցի հենց այն հատվածը, որը մեջբերվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, շատ է մանիպուլացվում, մոնտաժվում, կտրվում կոնտեքստից, ինչն էլ օգտագործվում է վերջինիս ընդդիմախոսների կողմից:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողի հարցին` կապված Կազանյան գործընթացի հետ, նշում է, որ Ադրբեջանը` ինքը հրաժարվել է փաստաթղթից` նոր փոփոխություններ առաջարկելով:

Երրորդ նախագահը խոսում է բանակցությունների հիմքում նախկինում ընկած երեք հիմնարար սկզբունքների մասին. տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման սկզբունք և հավասար իրավունքներ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: 

Հարցազրույցը ամբողջությամբ դիտելու և հասկանալու դեպքում հասկանալի է դառնում ամբողջ կոնտեքստը. Հայաստանը բաց է բանակցությունների համար, համանախագահները ևս օժանդակում են հայկական կողմերին, սակայն Ադրբեջանը անընդհատ բոյկոտում է բանակցային գործընթացը, և Ադրբեջանի կողմից ցանկացած հարձակման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ թե լուռ կմնային, ինչպես ներկայիս իրավիճակում է, այլ կստեղծվեր այն իրադրությունը, ինչպես 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո էր:

Սակայն այս պարզ իրականությունը Նիկոլ Փաշինյանը «մոլորություն» է համարում «որովհետև իքս պահից՝ առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ գիտես, ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»:

Սակայն, ինչպես միշտ է պատահում Նիկոլ Փաշինյանի դեպքում, փաստերը ապացուցում են հակառակը:

Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան շատ ցիտվող հարցազրույցը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերին, Ապրիլյան պատերազմից շուրջ 7 ամիս անց, իսկ հարցազրույցից մեկ ամիս առաջ Ալիևն արել էր իր ամենահայտնի հայտարարություններից մեկը. «Փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանին պետք է կարմիր գիծ, ապա նրա համար օգտակար լինի կարդալ բառացիորեն երեկ` ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում վերոնշյալ սկզբունքները ներառված չեն, ավելին, այդ հայտարարությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին առաջ շարժվել և պահանջել ավելին, իսկ Հայաստանին պարզապես զրկում մտածելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: 2018 թվականից էլ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, և փոխվեցին բանակցություններում հայկական դիրքորոշման հիմքերը, այդ ժամանակ էլ փոխվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների բովանդակությունը և ենթատեքստը: Ապացույցներ` որքան կուզեք:

Խորհուրդ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին դարձյալ և ուշադրությամբ դիտել 2017թ. հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերության «R-Evolution» հաղորդմանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը:

Իսկ թե որ դեպքում է Ադրբեջանն ուզում ավելին ու ստանում, թող դատի ընթերցողը:

 

Աղբյուր՝ AntiFake.am
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն