Ֆեյսբուքը ծաղրում է վարչապետին

article-image

Երեկ՝ փետրվարի 1-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նախ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորեց տիկին Աննային ծնդդյան տարեդարձի կապակցությամբ, ապա Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց տեր և տիկին Փաշինյանների լուսանկարը, որում վերջիններս ընթրում էին ծննդյան սեղանի շուրջ։

Նկարն արագորեն տարածվեց ֆեյսբուքյան մեծ թվով օգտատերերի կողմից, որոնք կատակում էին, թե Փաշինյանները նկարը հրապարակել են, որպեսզի հասարակությանը համոզեն, որ իրենց ծննդյան սեղանը «համեստ է» և որ «սև իկռա» սեղանին չկա։ Ֆեյսբուքում հայտնվեց նաև նշված նկարի «photoshop» արված տարբերակը՝ սեղանը իկռայով լի։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հանրությանը տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի ընտանիքը 1 կիլոգրամը 3.000 դոլարով իկռա է գնում, ինչպես նաև մանրամասներ էր հայտնել իր աղբյուրին հղում անելով։

Այս գրառման առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով, իսկ Սամսոնյանը որպես վկա հրավիրվել էր արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու։

Սամսոնյանը հայտնել էր, որ քրեական գործի հարուցումը նշանակում է, որ ՀՔԾ-ն, փաստորեն, ընդունում է, որ «իկռայի պատմությունը» իրողություն է, իսկ իրեն որպես վկա հրավիրելը նպատակ ունի հարկադրելու բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ինչն, ինքը չի պատրաստվում անել։

«Իկռայի պատմության» վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատերերը արդեն մի քանի օր է կատակում են, իսկ տեր և տիկին Փաշինյանների ընթրիքի լուսանկարն էլ ավելի ակտիվացրեց քննարկումներն ու կատակները։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

Արամ Կարապետյան

«Սեվ խավիարը (икра) , վաղուց է քաղաքականացվել...
Икра черная, красная....да икра заморская ... баклажанная!!!!!»։

Ալեն Ղուլյան

«Հա, բայց ասեմ, որ իրենք շատ անկեղծ լուսանկար են հրապարակել
Դուք էլ դրած սև իկռա եք ման գալիս
#лапшаВамНаУши»։

Armine Pambukchyan

«Фото и обстановка для зомбиков.
Главное прикинуться нищими(((»։

Armen Matinyan

Artur Danielyan

«Իրավիճակի աբսուրդը՝ Narek Samsonyanը պնդում է, որ վարչապետի տիկինը իր դստեր համար $3000-ով մի քանի անգամ սև խավիար է գնել պետբյուջեի հաշվին: ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում ու Սամսոնյանին ներգրավում է որպես վկա ու պահանջում է, որ նա բացահայտի իր աղբյուրը!! Չեն ասում՝ այ տղա, սուտ ես խոսում, զրպարտել ես բան... ասում են՝ աղբյուրդ ասա, որ պատժենք էն նենգ մարդուն, ով քեզ, փաստորեն իրավացիորեն, հայտնել ա, որ ժողովրդի` բազմաչարչար, արդար, ժուժկալ ու համեստ վարչապետը բյուջեից $10,000-ի խավիար է գնում ու հեչ վեջին չէ:

Հ.Գ. հանուն արդարության նշեմ, որ Սամսոնյանը իրոք զրպարտել ա, կիլոն 3000 չէր, մի փոքր կլորացրել ա:»։

Grigor Minasyan

«Սկզբից ես գիտեի, թե խավիարը միայն բադրջանի է լինում: Բայց հետո ես դարձա վարչապետ»...

Marut Teryan

«Էդքան թթու ուտեն,գինին խմեն,վրայից էլ աջիկայով կաթը!բա որ գիշերը ուգարից խեղդվան?Հլա մի դաստա էլ խոտ ու խլուշ!!!!տիկին աննա գոնե մազերդ հարդարեիր ու ներքնաշորդ փոխեիր,թէ չէ Շամշյանը աշխարհով մեկ խայտառակ կանի!!
Արփինեն խավիարը տարավ!! բռնեք!!!!!!!!»։

Ara Vardanyan

«Ասում են մարդամեկի գործերը շատ վատ են։ Օր ու գիշեր աշխատում է, ֆեյսբուքում պոստեր է դնում և արդյունքում քրտինքով աշխատած ամբողջ աշխատավարձը հազիվ հերիքացնում է սև խավիար գնելու համար։

Իսկ Narek Samsonyan-ը, փոխանակ մարդուն օգնի, մի երկու կիլո էլ իր կողմից ուղարկի, որ սոված չմնան, դնում և հայտարարում սրա մասին։

Ապրեն մեր քննիչները, որ կանչել են իրեն և ուզում են հասկանան, թե ինչ եղանակով Նարեկը իմացավ սրա մասին։ Դե երևի ուզում են հասկանան ով է ասել, որ խավիարի մատակարարին փոխեն և մեր հազիվ ծերը ծերին ապրող մարդա մեկը հանկարծ սոված չմնա։»։

Ararat Gasparyan

«Տենաս էսօր Սև իկռան առավ՞»։

Աշոտ Հարությունյան

«Մեր համեստ վարչապետ սև իկրան մոռացել ես)))»։

Irina Danielyan

«Ձեզ մոտ էլ է այնպիսի տպավորություն, որ Փաշինյանենք սեղանի վրայից վերցրել են սեւ իկռան, բա տեսեք-տեսեք մենք անգամ ծնունդն ենք առօրյա սեղանով նշում, թե չէ՝ սեղանը նկարելու իմաստը չհասկացա։»։

Nare Grigoryan

«Անդրադառնալով չարաբաստիկ սև խավիարին՝ մեկ հանգամանք եմ ուզում առանձնացնել:
Դարձյալ ու դարձյալ ուզում եմ մատնանշել հասարակության երկակի վերաբերմունքը երևույթներին:
Շատ տարիներ առաջ արտասահմանում երկրորդ նախագահի որդուն թանկարժեք շամպայն էին հյուրասիրել /շեշտում եմ՝ ոչ թե ինքն էլ գնել, այլ հյուրասիրել էին/: Այդ շամպայնի պատմությունը 20 տարի շարունակ մնաց շրջանառության մեջ, պտտվեց-պտտվեց, թևեր առավ, նոր ու կեղծ մանրամասներով հագեցավ, ու Քոչարյան ընտանիքի դեմ հակաքարոզչության մեխերից մեկը դարձավ: Թե բա՝ <<Քոչարյան Ռոբերտ, դու ինչի՞ տեր ես, որ տղադ 1000 դոլարանոց շամպայն է խմում>>:
Հիմա՝ մեր վարչապետի միջնեկ աղջիկը կիլոն 3000 դոլարանոց սև խավիար է ուտում: Հիմա ես, որպես լրագրող, իրավունք ունե՞մ հարց տալու. <<Փաշինյան Նիկոլ, դու ինչի՞ տեր ես, որ երեխադ այդքան ճոխ է ապրում>>: Դե իհարկե, ինձ չի կարելի, քանի որ անմիջապես ինձ վրա կհարձակվի ամերիկաբնակ հայազգի ագրեսիվ կանանց և տեղացի ֆեյքերի մի մեծ բանակ, ինձ կանպատվի, կհայհոհի, պորտս տեղը կդնի և կասի՝ <<Շատ էլ լավ է անում մեր վարչապետը, ինքը մեր փրկիչն է, իր երեխան ոչ թե 3000 դոլարանոց, այլ 10.000 դոլարանոց նրբախորտիկ պիտի ուտի, իսկ դուք չար եք ու նախանձ>>:»։

Aram Danielyan

«Սև խավիարը մթագնում է ուղեղը, մարդ չիմացածն էլ իմացածի հետ մոռանում է.. վայ պողոս, պողոս...»։

Irina Danielyan

«Մարդկանց մի դիր ապուշի տեղ Նիկո՛լ։

Եթե Նիկոլ ջան, դու ազնիվ լինեիր մարդկանց նկատմամբ սեղանին կդնեիք էն ուտելիքները, որը ամեն օր եք ուտում, բայց չէ, դու ազնիվ չես, դու անգամ փոքրիկ Արփիին ես սովորացնում ազնիվ չլիներ մարդկանց նկատմամբ, ստել մարդկանց։ Ոչ մեկ դեմ չէր լինի, որ սեղանին այլ ուտեստներ էլ լիներ, բայց չէ, դու չէիր կարող «ազնիվ լինեիր» ժողովրդի նկատմամբ, դու նպատակադրված՝ պահածոներ եւ պեռաշկիներ դրեցիր սեղանին եւ նկարեցիր։»։

Ara Vardanyan

Ով գիտի, սև խավիարը հալուցինացիաներ առաջացնու՞մ է։

Արամ Մանուկյան

«Մարդ փող ունենար , սև իկռա ներմուծեր (»։

Leo Miles

«Սև իկռա? Չեմ լսել»։

Վահե Արոյան

«Կեցցե էն Հայաստանը,որտեղ գրիչն ու սեվ իկրան պայքարում են կոռուպցիայի դեմ։
Էն Հայաստանը որ վաղը պտի գար,չի լինի էսօր գա պրծնենք։»։

Artur Danielyan

 «Ստեղ խավիար չի ֆռում, բայց կլոուն էլ չկա...»։

Vahram Petrosyan

«Վաղն էլ սառնարանը կնկարեն, որ պողոսներին համոզեն, թև սև իկռա չունեն, զակատ են ուտում

#չալաղաջը_պահեք_նկարում_եմ»։

Արամ Մանուկյան

«Թե ասա 3000 դոլլար իկռային տալս որն ա, յեքա ամառանոցա, ոնց էլ չլինի՝ բասեին կունենա, մի երկու հատ ասետրինա պահեք, երեխեն համ ձրի իկռա կուտի,  համ էլ ասետրինայի խորոված)»։

Sona Aghekyan

«Ձեր ձկնկիթը ազգայինով կտրեմ, ինչի՞ եք հատակին նստած ծնունդ նշում, աթոռ չունե՞ք, թե քիչ-քիչ սովորեցնում եք հերթական օտար սովորությանը

Հ.Գ. ազգիս խաբելու փոխարեն, ազնվություն ունեցեք ու ասեք, որ տվյալ սև իկռան էդ սարսափելի գնով առնում եք, իսկ կենսաթոշակառուն հացի ու դեղի գումար է մուրում, ամոթ-աբուռ իսպառ չկա՞»։

Արամ Մանուկյան

«Տենաս պեռաշկին իկռայից հետո են ուտում ,թե առաջ»։

Տեր Նիկողոս Հովհաննիսյան

«Էհ հովհանես ջան, լավա, սև իկռա են նշանակել, հիմա կազդուրվումա

#անհանգիստ_պողոսը

#պողոսի_համբյուրը»։

Sona Aghekyan

«Ողբամ զքեզ, հա'յ ժողովուրդ...»։

Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ինձ թվում է, որ հասարակ մահկանացուների համար պետք է ժողովրդական լեզվով մանրամասնել, թե ինչ է արել ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանի մասով։

Ուրեմն, Նարեկը գրում է, որ Նիկոլը էնքան ա հղփացել, որ կիլոյով սև իկռա է սկսել առնել, որովհետև միջնեկ աղջիկը շատ է սիրում։ Ընդ որում՝ 3րդ խմբաքանակը ձեռք բերելիս, ռեստորանին առաջարկ է արվում վճարել փոխանցումով, ինչին ի պատասխան, ասվում է, որ այդ դեպքում պետք է վճարել ոչ թե մոտ 3000 դոլար, այլ ավելի շատ, որովհետև փոխանցման դեպքում ԱԱՀ ու այլ հարկեր էլ են ներառվում։ Նոլիկն էլ ջղայնանում է ու հրահանգում է տուգանել այդ ռեստորանին։

Հիմա ամենահետաքրքիրը. Նոլիկը ոչ թե դատական հայց է ներկյացնում՝ զրպարտության դեմ, ոչ էլ անգամ հերքում է այս տեղեկատվությունը։ Փոխարենը՝ ՀՔԾ-ին է քսի տալիս Սամսոնյանի վրա, ընդ որում, Սամսոնյանին ներգրավելով որպես վկա, փորձում են պարտավորեցնել, որպեսզի բացայտի այդ տեղեկատվությունը տված աղբյուրը։ Լրիվ ժողովդական լեզվով բացատրեմ. չեն ասում՝ սուտ ես խոսում, տենց բան չկա, այլ ասում են՝ հլա ասա, թե որտեղի՞ց ես իմացել, որ Նիկոլը 3000 դոլարով իկռա ա առնում, քեզ ո՞վ ա ասել՝ ռեստորանը, թե՞ վարչապետի շրջապատից է աղբյուրդ։

Ի՞նչ ասես էս պրիդուռոկին էսքանից հետո։

#Նարեկի_իկռան_ուտեք»։

Lilit Aghekyan

«Ուզում եմ լսել էն բառաչողներին, էն անթերի ու կիսահասուն տհասներին, էն գիտուն դատարկներին, որոնք այս պատմությունը սուտ էին որակել, որոնք գրել էին , թե ինչու պտի ռեստորանից առնի, եթե խանութում խավիարը էժանը:Հիմա ոնց չասեմ՝հենց ձեր լյումպենությունը ձեզ միշտ մատնել է, ինչպես նիկոլը, այնպես էլ դուք չեք իմացել լավ ապրանքի տեղը:Նա գոնե հիմա իմացավ:»։

Կոնստանտին Տեր-Նակալյան

«Գիտե՞ք Սամսոնյան ու Իկռայի պատմության մեջ ամենահատկանշականն ինչն է։ Ուրեմն, երեկվանից սաղ համացանցը՝ մոլի Նիկոլականները, մոլի հականիկոլականները ու իբր ու իրոք տատանվողները/չեզոքները բուռն քննարկում են, թե իկռա, այնուամենայնիվ, եղե՞լ է, թե՞ չի եղել։ Ըստ այդմ՝ մի այլ կարգի քննադատում են յա Նիկոլին՝ եթե հավատում են, որ եղել է, յա Սամսոնյանին՝ եթե չեն հավատում, որ եղել են։

Զավեշտը գիտե՞ք ինչում է։ Նույն Սամսոնյանը մի շաբաթ առաջ պատ ցակող փաստեր ներկայացրեց Նիկոլի ֆեյքային ինդուստրիայի մասին։ Ամբողջովին քողազերծեց դրա յութուբյան բաղադրիչը։ Անհերքելի փաստեր ներկայացրեց, որ իշխանությունները միլիոնվոր դոլարներ են ծախսում, որպեսզի ատելություն գեներացնեն, մարդկանց հասցեին ամենաստոր ապատեղեկատվությունն ու հայհոյանքներն ուղղեն։ Կրկնում եմ՝ անհերքելի, պատ ծակող փաստեր էին ու չկար անգամ անանուն աղբյուրի պահ, որ հավատաս, կամ էլ ոչ։ Էս նույն տատանվող/չեզոքները ու մոլի նիկոլականները ինչ-որ պասիվ էին էս հարցին արձագանքելիս, իսկ այ հենց իկռայի՝ լափի մոմենտ եղավ, դա դարձավ հանրային օրակարգ։

Կարո՞ղ ա իկռա ուտելը ավելի քստմնելի արարք է, քան ֆեյքային ինդուստրիա պահելը, մարդկանց զրպարտելը, մարդակնց հայհոյելը, մարդկանց՝ մարդկանց դեմ հանելը։ Ոչ իհարկե։ Բայց դե իկռան ստամոքսի հարց է, ճոխության հարց է, նախանձ առաջացնող հարց է ու ըստ այդմ՝ Պողոսի ենթագիտակցության մեջ շատ ավելի արագ և ուժեղ արձագանք առաջացնող հարց է։

Այնպես որ, սա էլ հազարերորդ անգամ կասեմ. չկա ավելի արդար բան, քան Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ղեկավարի կարգավիճակում։ Էս հասարակությունը հա էլ Նիկոլների է արժանի լինելու, քանի դեռ չի սպանել իր մեջի Պողոսին։»։

հեղափոխական Քլնգող

«Սաղ բարիքներից արքունական օգտվել ես, անգամ սև իկռա ես կերել,կարողա՞ արդեն գնաս»։

Grigor Minasyan

«Յոթ սարից այն կողմ, յոթ Երիցյան կողմ, այսպես ասած երկրի հակառակ կողմը, որտեղ մարդիկ իրար հետևից են գրկում, թագավորի հրովարտակով Հատուկ Քծնական Ծառայության վեզիրները փնտրում են այն տղային, ով բացահայտել է, որ թագավորը մերկ է, ու, որ երեք հազար դոլարանոց իկռա է իր երեք խոզուկներին կերակրում:

Narek Samsonyan, Չդնես: Եթե դնես էլ, անպայման իկռայի վրա դիր:»։

Naira Arakelyan

«Գրիչ... իկռա...գրիչ... իկռա... գրիչ... իկռա...

Ուր գնում ես՝ «Գրիչ /իկռա»...

Լավ, դուք էլ ուրիշ «Հերոսի» անուն չգիտեք?!?!»։

Հովիկ Հարությունյան

«Եվրո պառլամենտի դեպուտատներին ազիկն էր էին սև իկռա տալիս, որ իրենց շահերը պաշտպանեն, մեր վարչափեդը ինքն է գնում սև իկռան ու նույն նպատակով, որ պաշտպանի ազիկների շահերը, աբսուրդի թատրոն...»։

Arpine Paloyan

«ՏաՌոսիԳները բաժնեցիք՝ այոոո,

Տորթը կիսեցիք՝ այոոո,

Սև իկռան չտեսանք՝ այոոո,

ՀարՔարժան այոոո ....»։

Artur R Tovmasyan

«Սաղ հեչ, կարմիր զեյթունը հեչ, սև իկրան հեչ, թանգանոց սվիտր հեչ, շարֆը հեչ, պումա և այլն սաղ հեչ: Նոր փողոցով տուն եի վերադարնում երկու տղա իրար մեջ խոսում եին վրդոհված, որ իբր էս վերջերս Երևանում «սվինգեր» ակումբ ա բացվել, ու հաճախորդերն էլ շատ հայտնի դեմքերեն, այ սա արդեն շատ հոռիա շա՜տ, էս ո՞ւր ենք գնում Ժողովուրդ: Աշխարհ կանգնի իջնող կա.»։

Արամ Մանուկյան

«Էն ծննդյան վիդեոն ու սեղանը ձևի համար էր , յանի տեսեք չկա իկռա , համեստ նշում ենք , ով գիտի հիմա որ օբյեկտում են շարունակում :

FOR_POGHOS.AM»։

Grogpr Caturyan

«,,սև խավիարից հետո թթուն լազաթ ա տալիս․․․․․մանավանդ սպագետիի ու փակած պամիդորի հետ․․․․,,
նիկօլ լայնաբերան ամենակուլ առաջին»։

Gagik Soghomonyan     

«Մի պահ պատկերացրեք, որ Պուտինի աղջիկը կամ Թրամփի աղջիկը ֆեյսում գրի՝ սուտ ես ասում, որ մենք սև իկրա ենք ուտում: Գժերի ընտանիք»։

Argishti Kiviryan

«Սև իկրայի թեման փակելու համար կարկանդակի տեղը սեղանին երկու հատ խաշած ձու ու մի կտոր բորբոսնած լավաշ դնեյիք, պրծնեյիք․․․»։

Tigran Kocharyan

«Էս նկարը դնելու իմաստը որն ա. ոչ մեկ երբեք չէր ասել, որ հենց Նիկոլ Փաշինյանննա սև իկրան կերել ։)»։

ZGalust Solakan

«Իմ հարգարժան ընկեր-ընկերուհիներ, իմ բարեկամներ, իմ հարազատներ, դուք հավատացիք Նիկոլին ու նրա գունավոր հեղափոխությանը, դուք ձեր ԵՐԱԶԱԾՆ ու ԵՐԱԶԱՆՔԸ կապելով ՆԻԿՈԼԻ ու ՆԻԿՈԼԻՍՏՆԵՐԻ հետ, դեռ չեք ուզում բացել ՁԵՐ աչքերն ու ականջները ու հավատալ ՍԽԱԼՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ դառնությունը: Ձեզանից շատերը դեռ շարունակում է պաշտպանել նրան ու նրա կործանարար ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ; Խոսեմ ավելի հասարակ ու հասկանալի: Նիկոլն եկավ ու հայտարարեց, որ քոքից կտրելու է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ու ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՈՒՆԸ ... հայտարարեց ու մնաց իր հայտարարության տակ ... այսինքն նրա գնած ամսական մոտ 3 000 $ արժողությամբ սեւ-իկրան կազմում է նրա վարչապետական աշխատավարձը, դեռ մի բան էլ ավելին ... (բա, կհարցնեք, խեղճ ու կրակ Աննան ո՞նց է կարողանում ընտանիքի ապրուստը մի կերպ հոգալ՝ ծայրը ծայրին հասցնելով ... Հա, Աննան ու Մարիմն էլ են աշխատում ... դա էլ՝ իրենց արդ ու ոսկեղենիկ զարդերին, ու ավտոմեքենաների բենզինին հազիվ հերիքի ...): Այսինքն, ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ կատարվում է հայոց, ամենաբարձր կանգնած ընտանեկան մակարդակով ... ԳՈՂՈՒԹՅՈ՜՜՜ՒՆ ... երեկ երիտասարդ հարեւանուհիս պատմեց, թե կին աշխատողները ինչ հնարքով ու ձեւերով են ամեն օր ,,Սպայկա,,-յի ջերմոցներից ՊԱՄԻԴՈՐ գողանում: Պատկերացնում եք պամիդորները խցկում են ներքնաշորերի տակ, անգամ ,,կապիշոնի,, մեջ ,,Չերի,,-ի ճյութեր են խցկում ու գողանում ... Ստուգողներն էլ, իբր բեխաբար, նայում են պայուսակներն ու բաց թողնում ԳՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ իրենց ավարով ... Նման գողության ձեւ անձամբ եմ տեսել սովետի ժամանակ, թե ինչխես էին բանվորուհիները Սովետաշենի Տեքստիլ ֆաբրիկայց տարբեր գույնի ու ձեւի ,,վադալազկեք,, գողանում՝ մարմնին փաթաթած, կրծկալների մեջ խոթած, տռուսիկներում ճխտած ...

Գիտեք, հարազատներս, ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՓՈԽՎԻ ... ու այն սկսվի ՆԻԿՈԼՆԵՐԻՑ, քանզի Նիկոլները չպետք է գողանան՝ թաքուն ու ալենի, չպետք է գողանան՝ պարգեւատրման անվան տակ ... չպետք է սուտ խոսեն ու խաբեն ... խաբեն բոլորին... խաբեն ամենուր ... ԳԱՂՏՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵն ու ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ կատարեն… և այդ ամենը ՔՈ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, ՔՈ ՀԱՇՎԻՆ ու ամենացավալին՝ ՔՈ ԱԶԱՏԱԳՐԱԾ ու ՊԱՇՏՊԱՆԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՇՎԻՆ, Իմ բարեկամ, իմ ընկեր, իմ հարեւան ու ԱՆԾԱՆՈԹ ՀԱՅ ԱՐՅՈՒՆԱԿԻՑ:

Երբ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՍ, տեսնենք, որ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ ու ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱԶՆԻՎ է ԱՊՐՈՒՄ, Նախարարները ազնիվ են ապրում, երբ իշխանավորները յոթ կապ են գցում ամեն լումայի վրա, որ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԼՑվի, որ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԶԱՐԿ ՏՐՎի, որ ՀԱՍԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ իսկապես ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԱՊՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՎԻ ու նրանք չմտածեն ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ... այ, այդ ժամանակ կոռուպցիա ու գողություն չի լինի ... բայց դա արդեն ՈՒՏՈՊԻԱՅԻ ժանրից է:

ՆԻԿՈԼ ու ՀԱՅԱԴԱՎ ՍՈՐՈՍԻ ՎԱՍՏԱԿՆԵՐ, ՀԵՌԱՑԵ՛Ք ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ու ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻ՛Ց … ԴԱ ՆԻԿՈԼԻ ու ՆԻԿՈԼԱՆՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԸ ՉԷ, Դա ԼԵՒՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ու ՆՐԱ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԸ ՉԷ:»։

հեղափոխական Քլնգող

«Մեր համեստ վարչապետ իկրան մոռացել ես)))))»։

Աղվան Պողոսյան

«Ձեր «քաղաքական դիսկուրսը » սև իկրայով կտրեմ։

Եկել եմ հիշացնեմ,որ

Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։»։

Artur Danielyan

«Ջոգու՞մ եք, որ Narek Samsonyanը առաջին ընտանիքի դիետոլոգն ա դառել: Ինքն ա որոշում ինչ ուտին ու ինչ էլ երբեք չուտեն... բյուջեի հաշվին...»։

Mher Grigor Parvanyan

«#հումորիարքա

Սուրենյանի հացին վայիս եղար բոլ,

Սև խավյար չտեսած Փաշինյան Նիկոլ։

Ճտտիկով #գրիչ

#ձունգար»։

Կարեն Վրթանեսյան

««Նատյուրմորտ առանց սև իկրայի»»։

Հրանտ Խալաթյան

https://www.facebook.com/hrant.khalatyan.3/posts/2339994719440240

«Ասում են ժամանակին էն ֆուցըն Լենին պապն էլ ա սենց տրյուկներ արել։ Հենց դպրոցականներ են մտել կաբինետ, հավը ափսեով անմիջապես սեղանի տակ պահել ա ու կարտոշկեն հանել դրել»։

https://www.facebook.com/photo.php?fbid=2340645019375210&set=a.370680239705041&type=3&theater

«Հեղափոխության առաջնորդի համեստ ընթրիքը»։

https://www.facebook.com/hrant.khalatyan.3/posts/2340937242679321

«Մի համեստ սեղանի պատմության դրդապատճառները․․․»։

Nikolay Khachatryan

«- Ստիպված պետք է Վարչապետ դառնամ

- Ինչու՞

- Երեխաներս ավտո ու սև իկրա են ուզում։»։

Գագիկ Արծրունի

«պողոսներ, ձեր զոմբիֆյուրերն արդեն 3000 դոլարնոց իկրա է լափում: Հու՜-հա՜-գը՜մփ....

Լավ, ինչո՞ւ եք էդքան անուղեղ...»։

Артур Саакян

« Նիկոլի տռւնը սև իկրա չի եղել որսորդական հրացանի շեշմայա եղել կերելա տվել զռւգարաները ջարդելա դրա համար ասռւմեր զռւգարաները սարգեք»։

Դեսից_դենից

«Պերաշկիյի գինը աստղաբաշխական թվերի է հասել և դարձել է ծնունդի սեղանի զարդ սև իկրան էլ չի փչվում»։

Armine Samveli Zakharyan

«Էս էլ ասեմ, գնամ քնեմ
12…
#փախի_նիկոլ_փախի
Իկրան էլ կտանես»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն