Արշակ Կարապետյանի ու Գագիկ Ջհանգիրյանի դղյակները «անտեսանելի» են իշխանության համար

article-image

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում իմքայլական պատգամավորները հերթական «հիստերիան» են բարձրացրել բանակը թալանած գեներալների դղյակների մասին: Ի պատասխան` մամուլում հրապարակումներ են հատնվել իշխանության «սրտի» գեներալներից Արշակ Կարապետյանի եռահարկ դղյակի մասին:

Ներկայացվում է, որ Կարապետյանը Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում պաշտոնավարման տարիներին շքեղ առանձնատուն է կառուցել:

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված Կարապետյանն օրեր առաջ նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Մինչ այդ, վերջինս զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը:

Հավելենք, որ իշխանության «սրտի» ԲԴԽ անդամներից Գագիկ Ջհանգիրյանը, որը Մոնումենտում գտնվող իր առանձնատունը «գոմի» հետ էր համեմատում, շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում և մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նաև ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում:

Այս կամ այն անձանց թալանի ու դղյակների մասին մշտապես բարձրաձայնողները պետք է խոսելուց առաջ հիշեն, որ իրենց մերձավորների անունները սերտորեն կապված են թե՛ թալանի, թե՛ դղյակների հետ:




Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան 


Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն