
Այսօր՝ ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ: Թեև պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանը հանդիպումներ էր ունենալու համայքների բնակիչների հետ, վերջինիս «լսարանն» այս անգամ կրկին մեծամասամբ մանկահասակ երեխաներն են եղել:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի և Վայոց ձորի մարզպետարանի էջերում հրապարակված լուսանկարները փաստում են, որ քաղաքական նկատառումներից ելնելով` Փաշինյանը շարունակում է երեխաներին օգտագործել իր քարոզարշավների համար:
Բացի այդ, Փաշինյանն այցելել է նորակառույց նախակրթարան: Այցի ընթացքում վերջինիս աշխատակիցները չեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանն և երեխաներին ու նրանց ծնողներին պոտենցիալ վարակակիրներ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Այո՛»-ի քարոզարշավով կորոնավիրուսի տարածումը խթանած իշխանավորները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` մանկահասակ երեխաներին, դպրոցականներին ու ուսանողներին ներքաշում են քաղաքական «խաղերի» մեջ ու խրախուսում վերջիններիս քաղաքականացումը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր` AntiFake.am