Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ

article-image

Վերևներից իջեցված համապետական մաքրության օրակարգը գուցե ավելի լավ վերջաբան ունենար, եթե դրա մեկնարկը չտրվեր թարս ձեռնոցներով։

Մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր համապետական մաքրության օր (շաբաթօրյակ), որին  մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, պետական և համայնքային ծառայողներ։

Այսօր վաղ առավոտից շաբաթօրյակի մեկնարկը տված Նիկոլ Փաշինյանի, նրան միացած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորների մաքրության աշխատանքները լուսաբանվում էին ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցներով։

Ամեն ինչ հրաշալի էր թվում մինչև այն պահը, երբ AntiFake.am-ի թիմը որոշեց հետևել շաբաթօրյակի ոչ հրապարակային կողմին։ Առաջին հիասթափությունը տեղի ունեցավ, երբ որոշեցինք կապ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանկողմից հրապարակաված թեժ գծի հեռախոսահամարներով, որը բացվել էր այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն կունենային մասնակցել համապետական շաբաթօրյակին և պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում։ Բոլոր նշված հեռախոսահամարներով մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Հաջորդ հիասթափությունը տեղի ունեցավ, երբ AntiFake.am-ի թիմը լուսաբանված շաբաթօրյակի տարածքներով քայլելիս ականատես եղավ մեղմ ասած «թարս շաբաթօրյակի»։

Այն տարածքները, որտեղ մաքրության աշխատանքներ էին իրականացրել Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը և պատգամավորները, երեկոյան լիքն էին աղբակույտերով և աղբի տոպրակներով։ Այնպիսի տպավորություն էր, որ տեսախցիկների անջատվելով ավարտվել էր նաև շաբաթօրյակը, քանի որ շաբաթօրյակը լիարժեք կլիներ, եթե հավաքված աղբը տարածքից հեռացված լիներ, ոչ թե թափվեր կամ տեղակայվեր նույն տարածքի այլ հատվածներում։ Իսկ իրականում, հավանաբար, տեսախցիկները միացվել էին միայն պաշտոնյաներին լուսաբանելու համար, քանի որ քաղաքի գլխավոր աղբահանությամբ զբաղվող կառույցը՝ Սանիտեկը, այդպես էլ չմիացավ աղբահանությանը և չհեռացրեց պաշտոնյաների տեղափոխած աղբը։

Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի՝ քաղաքը մաքրելու մեկնարկը թարս ձեռնոցներով կանխորոշում էր, որ պետք է տեղի ունենար «թարս շաբաթօրյակ», որն էլ փաստում են ստորև տեղադրված լուսանկարները։

Լուսանկարներն արված են Ամիրյան, Սարյան փողոցներում, Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Լունապարկ հատվածներում։ Մյուս լուսանկարըները կարող եք տեսնել այստեղ։ 

          

Իսկ տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն