Փաշինյանը ստում է. նրա օրոք քաղաքական նկատառումներով ազատազրկումներ եղել են

article-image

Այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք այցելության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այսօր բանտերում անմեղ մարդիկ չկան: Ըստ Փաշինյանի՝ երբ էլ լինի, մեղավորին կարելի է պատասխանատվության ենթարկել:

«Եթե անմեղին 5 տարի բանտ նստեցնես, հետո պարզվի, որ նա անմեղ է, այդ 5 տարին ետ չես բերի»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր: Վերջինիս մեկնաբանմամբ՝ դա նշանակում է, որ «ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց այսօր բանտում անմեղ մարդիկ չկան»:

Հայտարարությանը, թե Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել քան այսօր՝ կանդրադառնանք առաջիկայում, իսկ ինչ վերաբերվում է Փաշինյանի այն մտքին, թե Հայաստանի բանտերում այսօր անմեղ մարդիկ չկան, ապա «ստիպված» ենք դարձյալ հիշողության թարմացում կատարել:

Պնդումը, թե իշխանափոխությունից հետո վենդետա չի եղել, սուտ է: Վերջին տարիների աղմկահարույց քրեական գործերը ակնհայտ քաղաքական հետապնդումների օրինակներ են:

Հանրային մեծ հնչեղություն ստացած դեպքերից կարող ենք հիշեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի, ակտիվիստ Հակոբ Բերբերյանի և այլոց դեպքերը:

Հարց Փաշինյանին. անհիմն մեղադրանքներով ազատությունից զրկված վերոնշյալ անձանց «նստած» տարիները կամ օրերը ինչպե՞ս եք հետ տալու:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն