Պետք է բացառել քաղաքական կամ անձնական ճնշումները դատավորների վրա. վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս սկզբունքներին. Բուքիքիո

article-image

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգ - «Իմ` 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգվել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող բաց հակամարտության շուրջ: Ես կիսում եմ այս հարցով ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողների մտահոգությունները»:

Ես ցանկանում եմ վկայակոչել այն առաջարկությունները, որոնք արվել են 2019 թվականի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված կարծիքում այն մասով, որ Սահմանադրական դատարանում վաղ կենսաթոշակային համակարգին անցումը պետք է մնա իսկապես կամավոր հիմունքներով, բացառի ցանկացած անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է նախատեսվի այնպես, որ ազդեցություն չունենա քննվող գործերի արդյունքների վրա:

Վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս սկզբունքներին և միտված չեն ստեղծված իրավիճակի լարվածության նվազմանը:

Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանքի պետական ինստիտուտների միջև:

Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել այս մտահոգող իրավիճակային լարվածությունը` Հայաստանում ապահովելով Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»:

Ջ. Բուքիքիո,

Վենետիկի հանձնաժողովի նախագահ


 

Հայտարարության անգլերեն տարբերակը:



 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն