ԱՄՆ Սենատը չեղարկել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու Թրամփի հրամանը

article-image

ԱՄՆ Սենատն ընդունել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ` փաստաթղթին կողմ է քվեարկել 59, դեմ` 41 սենատոր: Բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել միայն հանրապետականների աջակցության շնորհիվ, որոնք Սենատում ունեն 52 ձայն:
Ավելի վաղ, արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ բանաձևն ընդունել էր Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են:
Փաստաթուղթը կդրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին, որը խոստացել է վետո դնել դրա վրա:
ԱՄՆ նախագահն արդեն արձագանքել է Սենատի որոշմանը: «Վետո»- ասել է Թրամփը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն