Բերման են ենթարկել առանց հիմքերը ներկայացնելու. Շուռնուխի գյուղապետը՝ հիվանդ եղբորը ծնկաչոք Քննչական կոմիտե բերելու մասին

article-image

Արցախյան 3 պատերազմների մասնակից Արարատ Աղաբեկյանին ոստիկանները լուսադեմին անհայտ ուղղությամբ էին տարել: Ազատամարտիկը, որը հասարակության շրջանում հայտնի դարձավ, երբ Շուռնուխում այրեց իր տունը թշնամուն չհանձնելու համար, Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրն է:

Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցինք՝ ինչու են բերման ենթարկել առողջական խնդիրներ ունեցող Արարատին, որը Շուռնուխում հայտնի է որպես Աշխարհապետ: Արշակյանը մեզ ասաց, որ այս պահի դրությամբ իրեն ոչինչ հայտնի չէ, միայն գիտի, որ եղբորը բերման են ենթարկել առանց որևէ հիմք ներկայացնելու:

Խոսելով այլ շուռնուխցիների բերման ենթարկելու մասին՝ Արշակյանը հստակ թվեր չնշեց, սական փաստեց, որ այդպիսիք կան: Իր ունեցած վերջին տեղեկությունների համաձայն էլ` 8-9 հոգու միայն Գորիսից են բերման ենթարկել:

Հարցին, թե իրավապահներն իր հետ կապված գործողություններ ձեռնարկել են, թե ոչ` Շուռնուխի համայնքապետն ասաց՝ «դեռ ոչ»:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է առողջական խնդիրներ ունեցող Արարատ Աղաբեկյանի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվում և նրան ծնկաչոք բերման ենթարկում Քննչական կոմիտե:


 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն