Ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է․ «Հայրենիք»

article-image

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
 

««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։
Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է ընթացիկ ու հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։
 
Խստորեն դատապարտելով խոշտանգումները և ապօրինի ձերբակալությունները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ազատազրկված անձանց։
 
Մեկ անգամ ևս փաստում ենք, որ ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է»։
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն