Խաղաղ բանկցությունների տապալում, պատերազմ, դատարանների շենքերի արգելափակում. Արմեն Գևորգյան

article-image

Այսօր լրանում է երեք տարին, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը, այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ը ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում. Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները: Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով՝ և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը: Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանկցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը: 

Օրինակ, իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից:

Ի դեպ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում ՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը.

⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականու­թյան և Արցախի անվտանգության ապահովումը.
⁃ Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը.
⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապա­հովումը.
⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը», - գրել  է Գևորգյանը։

 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն