2018-ի ապրիլի 23-ը հայոց ինքնասպանության օրն էր. քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և «հեղափոխության» բերած արհավիրքների մասին

article-image

2018թ. մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետությունում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության, որոնք, վերաճելով զանգվածային անհնազանդության ակցիաների, ապրիլի 23-ին հանգեցրին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: 

«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»,- ասված էր Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստում։

Ուղիղ երեք տարի է անցել Սերժ Սարգսյանի հրաժարականից և այսօր «հեղափոխություն» իրականացրած քաղաքացիները լրիվ այլ իրականությունում են ապրում՝ հակառակ իրենց ակնկալիքների: Ի հակադրություն «հեղափոխության» կարգախոսների՝ Հայաստանում չեն ժպտում ու երջանիկ չեն: պարտություն պատերազմում, Արցախի մեծագույն մասի կորուստ, 5000 զոհեր, հազարավոր վիրավորներ և փլված անվտանգային համակարգ: Քաղաքացիները վերհիշել են իրենց նախազգուշացումներն ու կանխատեսումները 3 տարի առաջ Հայաստանին սպասվող իրադարձությունների կապակցությամբ:

 

Հասարակական-քաղաքական գործիչների գրառումները՝ ստորև. 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը գրել է.

«3 տարի առաջ էս օրն ավարտվեց Հայաստանի ապագան ու սկսեց կայծակնային կործանման փուլը: 3 տարի առաջ էս օրը սկիզբ դրվեց Եռաբլուրի կրկնապատկման ու հայրենիքի կորստի դավադիր պլանին: 3 տարի առաջ էս օրը Հայաստան բերեցիք սուտը, կեղծիքը, հայհոյանքը, անթասիբությունը, ընկերադավությունը, ընտանիքի անդամին դավաճանելը և այլն:

Հարամ լիներ 3 տարի առաջ էս օրը...»:


«Ռազմ.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրել է.

«Այո՛, այս ֆիլմը պուտինյան պրոպագանդա է և այո՛, ֆիլմում իմ մեկնաբանություններն էլ կան, նաև զուգահեռներ եմ տանում Նիկոլի և Նավալնու պոպուլիզմի միջև։

Առանձնապես հույս չունեմ, որ Ռուսաստանում ասածս կհասկանան մարդիկ, որոնք այսօր երազում են Նավալնուն տեսնել իշխանության ղեկին։ Ինչպես 2018-ին այստեղ չէին հասկանում ասածներս։

Երջանիկ կլինեի, եթե այս ֆիլմը նկարահանված լիներ Ադրբեջանում, և ադրբեջանցի մեկնաբանն իր երկրի օրինակով պատմեր ռուսական նկարահանող խմբին, թե ինչ հոռի հետևանք ունեցավ իր երկրի համար խաբեբա և իր երկիրն ատող պոպուլիստին իշխանության բերելը...

Այո՛, այս ֆիլմը պուտինյան պրոպագանդա է և այո՛, ֆիլմում իմ մեկնաբանություններն էլ կան, նաև զուգահեռներ եմ տանում Նիկոլի և Նավալնու պոպուլիզմի միջև։

Առանձնապես հույս չունեմ, որ Ռուսաստանում ասածս կհասկանան մարդիկ, որոնք այսօր երազում են Նավալնուն տեսնել իշխանության ղեկին։ Ինչպես 2018-ին այստեղ չէին հասկանում ասածներս։

Երջանիկ կլինեի, եթե այս ֆիլմը նկարահանված լիներ Ադրբեջանում, և ադրբեջանցի մեկնաբանն իր երկրի օրինակով պատմեր ռուսական նկարահանող խմբին, թե ինչ հոռի հետևանք ունեցավ իր երկրի համար խաբեբա և իր երկիրն ատող պոպուլիստին իշխանության բերելը...»:


Կարեն Վրթանեսյանը գրել է.


Արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրել է.

«Վերջաբանում հատկապես անկեղծացա... ակնկալելով.... ոչինչ

Երեք տարի առաջ այս օրը ինձ համար շաատ հարազատ ու թանկ մարդու թաղման օրն էր: Անձնական ողբերգություն, որից պիտի սկսեր գլոբալ ողբերգության իմ գիտակցումը:

Ս.Սարգսյանի հրաժարականից հետո Ազգային ժողովից մի կերպ էի հասել եկեղեցի: Սպասում էինք հանգուցյալ հարազատիս: Պարզվեց` ինչ որ էակներ փակել են մեքենայի ճանապարհը, որը դժվարացրել է նրա դիակը եկեղեցի բերելը: Դժվարացրել էր շատ մեծ թվով մարդկանց եկեղեցի գալը: Մարդիկ խառն էին` երկիր էին քանդում, բայց մտածում էին, որ կառուցում են:

Ես մտածում էի` ինչ եղավ մարդկանց, ինչը պետք է ստիպի հարգանք չունենալ մահվան նկատմամբ: Երեք տարի անց հասկացա` մահ բերողը մահից չի վախենում: Նա դրանով ապրում է: Դուք ասում եք հայհոյանքից չի նեղվում, ես ասում եմ մահից ու մահվան պատճառ լինելուց չի նեղվում....

Մեկ շաբաթ հետո, երբ ապագա կապիտուլյանտը ԱԺ-ում պատմում էր իրենց սիրո ու համերաշխության մասին, ես նրան հարց էի ուղղում տեղի ունեցածի մասին ու ասում թե արդյո՞ք դա սիրո դրսևորում էր: Նա ոչինչ չասաց, չցավակցեց, չասաց գլուխները պատով են տվել, չասաց ոչ անձամբ ու ոչ էլ հատկապես` հրապարակային: Նա արբած էր` բուն ու փոխաբերական իմաստով:

Դրսում հավաքվածները իմ հուզմունքը համարեցին ֆեյք, չհավատացին դրան, մտածեցին անգամ հորինել եմ հարազատի մահվան պատմությունը:

Հետո հասկացա` ինչու չդատապարտեց, ինքը հաջորդ օրը իրեն չընտրելու համար խուլիգանների բանդաներ պիտի ուղարկեր իր երբեմնի գործընկերների տուն` դագաղներով, հայհոյանքներով, սպառնալիքներով: Նա մահ էր գուժում ու բերեց մահ:

Ս. Սարգսյանի հրաժարականի ու նիկոլի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում ամենաշատը լսածս բառերն էին. «Քո ինչին է պետք, կանգնիր ժողովրդի կողքին, դու խնդիր չունես, դու կունենաս մինիմումը պաշտոնների, որ ունեցել ես, այդ մարդկանց իշխանությունը ավարտվել է, դուրս արի փողոց ու տես` նիկոլը ոնց որ ռոք աստղ լինի, կինոն ավարտված է և այլն և այլն»: Մի մասը անկեղծ էր ասում, նույնիսկ ատելությունից մթագնման փուլում համարում էր, որ ես ու իմ ընկերների զգալի հատվածը կապ չունի 30 տարվա արատների ու սխալների ու ոչ սիրելի դեմքերի հետ:

Ով կմտածե՜ր, որ ժողովրդին թալանած օլիգարխից մինչև խոշոր սեփականատեր մի փոքրիկ քայլ էր ու այդ քայլը աննայի բարեհաճ ժպիտն էր` հերթական խոշոր գումարից հետո, ով կպատկերացներ, որ նախկին թալանչիից մինչև գործող կառավարության անդամ մի քայլ է ու այդ քայլը նիկոլով հիանալն ու հավատարմության երդումն է:

Ու ամեն հաջորդ փուլում, ես շարունակում էի լսել, « իսկ ամենաշատը քե՞զ է պետք, որ էդքան քննադատում ես, իսկ դու ինչի համար ես պայքարու՞մ, տեսե՞լ ես, որ բոլոր ձեր փողատերերը նիկոլի հետ են, ինքը մինիմում տաս տարի կմնա, չե՞ս ուզում պետությանդ, երկրիդ օգնե՞լ և այլն, և այլն»:

Ուզում էի բղավել, որ շատ եմ ուզում, ավելին` եղել են դեպքեր, երբ օգնել եմ, բայց դրանք դետալներ են գլոբալ կործանարար ընթացքի մեջ, իսկ ես զգում էի, որ ընթացքը տանում է դեպի անկում: Բարձրաձայնում էի, չնայած սարսափելի լուտանքներին, վիրավորանքներին, մի օր էլ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ես պայքարել եմ նաև ինձ հայհոյող այն կնոջ համար, ում որդին կյանք տվեց հայրենիքի համար.....

Ես պայքարում էի հանուն Հայաստանի, իմ մասին ասում էին հանուն Սերժի է, ես պայքարում էի սկզբունքներիս ու պատկերացումներիս համար, իմ մասին ասում էին կերակրատաշտից է կտրվել, ես պայքարում էի գաղափարի համար, ասում էին` հանուն փողի է:

Մի օր կգա ու ես կասեմ, գուցե ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ նրանում, որ նիկոլն այն վերջինն էր, ում հավատացին այսքան կուրորեն, որ հիմա ոչ ոքի չեն ուզում հավատալ: Նրանք հիասթափվել են նիկոլից ու սպասում են ավելի լավին, նրանք նիկոլից խաբվելու պատճառով, կործանում են ոչ թե նիկոլին, այլ Հայաստանը...... չեն ուզում դա անել, չհասկանալով են անում, բայց անում են:

2018-ին մեր դժբախտություններից մեկն էլ գուցե այն էր, որ 30 տարվա մեջ չէինք փայփայել գեթ մի հեղինակություն, որ կխոսեր մարդկանց հետ, ում կլսեին շատ շատերը....«բոլորը վատն են» տեխնոլոգիան արել էր իր գործը:

Ու ոչնչությունն էլ արեց իր գործը, տիրեց մարդկանց հոգիներին, արթնացրեց մարդկանց մեջ ատելությունը ու սկսեց իշխել.... Իշխել, որ հարստանա, իշխել, որ քանդի, իշխել, որ սպանի: Ու սպանեց: Հազարների: Բառի ուղիղ իմաստով: Ու հիմա իր քաղաքական հոգեվարքը դարձրել է Հայաստանի հոգեվարքը:

Հետևություններ, ցավոք, արել են քչերը: Սև սպիտակն ամենուր է: Կուսակցապետերի խելահեղ մրցավազքը, իրար խանգարելը, անսպառ փիառը, պետության անունից պետության անկման նպաստելը ամեն օր կարելի է տեսնել:

Բանն այն է, որ նիկոլի ֆոնին բոլորը հերոս են: Ներսում` հատկապես: Բոլորը հայրենասեր են: Բոլորն այլևս ազնիվ ու անմեղ: Ու հենց այստեղ գուցե փնտրենք շատ մարդկանց վերաբերմունքը ու ընդդիմությանը չհավատալու պատճառները: Նկատի չունեմ նիկոլի գիտակցաբար կատարած սպանդն անմտորեն արդարացնողներին, նկատի ունեմ հիասթափված ու անտարբեր դարձածներին: Բոլորը համաձայն են, որ նիկոլը դավաճան է, բայց չեն ուզում հավատալ, որ x-ը, y-ը z-ը փրկիչ են:

Նիկոլն անմրցելի է: նիկոլը դավաճան է: Համաշխարհային պատմության բոլոր կապիտուլյանտների, բոլոր բռնապետերի հետ համեմատել չես կարող: Անգամ ամենավատթարները ունեցել են գաղափար, հանուն որի արել են ինչ որ բան ու հետո պատասխան են տվել դրա համար իրենց կյանքով: Սա ուրիշի կյանքերով պատասխան տվեց իր տգիտության ու նախանձի, փառասիրության ու չարության համար:

Այս մտքերը ինձ հանգիստ չեն տալիս, այս ամենով ես ապրում եմ արդեն մի քանի ամիս, իմ կյանքն իսկապես էլ նախկինը չի, ես հանգիստ չեմ քնում, հանգիստ չեմ արձագանքում, բառապաշարս կոշտացել է, որովհետև բառերը ունակ չեն լինում արտահայտել այն ինչ զգում եմ, ես կուզենայի ճիշտ հասկացվել, մարդկանց հասկացնել շատ բան, խոսել անկեղծորեն, կուզենայի հետ բերել երեխեքին... բայց ավաղ.....

Կան բաներ, ինչը ես չեմ ներում նախիններին, նիկոլին ու ինքս ինձ, բայց այս մասին` շուտով»:


Արթուր Հայրապետյանը գրել է.

«Հիշողությունը հանգիստ չի տալիս ինձ։ Ես գիտակցում էի, որ Նիկոլի նմանին պետք չէ վստահել, որ դա արկածախնդիր արարած է, բայց մտքովս չէր անցնի, էս աստիճան` լածիրակին հատուկ վրեժխնդրությամբ երկիրը աղետի հասցնող ստահակ դուրս կգա։ Մտածում էի, որ իշխանության է եկել, ուրեմն մի լավ բան կանի երկրի համար, կստիպենք, որ աշխատի։ Չէ՛, ու էլի՛ չէ, ու ոտքս կոտրվեր, անիծվեր է՛ն օրը, որ ես դրա համար առողջություն ու ջանք կորցրեցի, ինչպես որ ինձ նման շատերը։ 

Ֆեյսբուքով հիշողություններ է, որ բերում է, թե ինչ ոգեւորությամբ եմ նկարահանել ամեն մի կադր, բայց դե ի՞նչ արած, ապրածդ ու արածդ միշտ երեսով պիտի տա քեզ ու հանգիստ չտա, իսկ նախկինները բերել հասցրել էին նրան, որ մենք էս ծանր մանկություն ապրած ապիկարին բերեցինք մեր գլխին փորձանք, ու դրա համար ինձ երբե՛ք չեմ ներելու, որ մարգարտի հատիկի չափ օգնել եմ, որ դա գա իշխանության ու կործանի մեր սուրբ հայրենիքը։ (Ոչինչ չեմ ջնջելու, միշտ աչքիս առաջ պիտի ունենամ իմ ապրած սխալների հիշողությունը, որ միշտ պիտի երեսով տա, ու հանգիստ չտա ինձ` ինքս ինձ պատժելու լավագույն միջոցն է, որ կթողնեմ մնա` հետապնդի)

Ու ես քեզ երբե՛ք չեմ ներելու ազգադավ տականք, որ խաղացիր մի ամբողջ ժողովրդի զգացմունքների, հավատի, սպասումների հետ.. երբե՛ք չեմ ների, որովհետեւ ուզել եմ հավատալ, որ լավ է լինելու.. չեմ ներելու հենց հավատաս, սպասումներս, վաղվա օրվա հույսս սպանելու, մի ամբողջ սերնդի մատաղ անելու համար. երբե՛ք։ Դու չգիտես ինչ բան է, երբ մարդու հավատը սպանում են։ Գերադասելի է ֆիզիկական մահը, քան մանր-մանր քայլերով ոչնչացնել, սպանել մարդու հավատը։

Նզովյալ լինե՛ս»։


Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«3 տարի առաջ այս օրը իմ ու Adibekianի ամենածանր խոսակցություններից մեկն էր։ Մեկս պետք ա դիմում գրեր, մյուսը դեռ ժամանակավոր մնար, որ ավարտեր կիսատ թողած պրոյեկտները։

- Էլիբեգովա, դու գնա, ինձ волчий билет-ով էլ հանեն, ոչինչ, կյանքս ապրել եմ, իսկ դու դեռ ապագա ունես։

- Կներես

-Ниче, прорвемся

Հետո ոտ-ոտ իջա Բաղրամյանով, պտտվեցի կենտրոնով, նայեցի մարդկանց քեֆ-ուրախությանը ու գնացի տուն անզորության զգացումով։ Հետհաշվարկը սկսվել էր...»:


ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրել է.

«Մինչև 2018 թվականը՝ ընկերներիս ցանկից հեռացնում էի բոլորին, ովքեր ցանցում ինքնահաստատվում էին՝ հրապարակային հայհոյելով։

Հիմա բոլորն են հայհոյում։ Ամբողջ ցանցը ու եթերը լցված է հայհոյանքով։ Շատերը, ինքնատիրապետումը կորցրած, ստիպված են դավաճանի դեմ պայքարել իր լեզվով։

Ի՞նչ ասեմ։ Ցավում եմ ու չգիտեմ՝ ի՞նչ կլինի այս ամենի վերջը։ Կապիտուլյանտը քանդեց ամեն ինչ. բոլոր արժեքներն ու բարոյական տաբուները»։


«Blognews.am» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է.

«Էսքան սիրուն դեռ ոչ մի ժողովուրդ չէր կործանվել։ Սենց ոգևորությամբ դեռ ոչ մի ժողովուրդ իր զավակներին չէր ուղարկել բեմադրված, բայց և իրական պատերազմի։

Իրականում մենք 3 տարի առաջ այս օրը կորցրեցինք Արցախը։ 3 տարի առաջ այս օրը 5000 տղու մահվան դատավճիռ կայացվեց։։

2018 թվականի ապրիլի 23-ին, ժամը 16։10-ի կողմերը Հայաստանը կորցրեց իր պետականությունն ու դրվեց թուրքական գործակալների իշխանության գալու հիմքը։

2018-ի ապրիլի 23-ին այ այսքան մարդու ձեռքով բացվեցին դռները թշնամու առաջ»։


Արամ Գևորգյանը գրել է.

«Էսքան սիրուն դեռ ոչ մի ժողովուրդ չէր կործանվել։ Սենց ոգևորությամբ դեռ ոչ մի ժողովուրդ իր զավակներին չէր ուղարկել բեմադրված, բայց և իրական պատերազմի։

Իրականում մենք 3 տարի առաջ այս օրը կորցրեցինք Արցախը։ 3 տարի առաջ այս օրը 5000 տղու մահվան դատավճիռ կայացվեց։։

2018 թվականի ապրիլի 23-ին, ժամը 16։10-ի կողմերը Հայաստանը կորցրեց իր պետականությունն ու դրվեց թուրքական գործակալների իշխանության գալու հիմքը։

2018-ի ապրիլի 23-ին այ այսքան մարդու ձեռքով բացվեցին դռները թշնամու առաջ»։


Արթուր Թովմասյանը գրել է.

«Հայաստանի վերջի սկիզբը...

2018-ի ապրիլի 23-ին, «մերժիր Սերժին» կարգախոսի ներքո մերժեցին ոչ թե՛ Սերժ Սարգսյանին, այլ Հայոց բանակը, Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց պետությունը ու պետականությունը, հայկականությունը և հայի տեսակը, մերժեցին Հայրենիք ունենալու գաղափարը:

Մի հատված ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից.

«Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:

Նախագահը իր հրաժարականի տեքստում նշեց երեք խորիմաստ ուղղություն: Եկեք վերլուծենք և փաստենք այդ ուղղությունները.

1. չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ.

2. իսպառ բացակայում է պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է. 3. դավաճան և կապիտուլյանտ իշխանության որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։

Հարց եմ տալիս Ձեզ ամբոխ, սա՞ էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազած Հայաստանը, եթե այո՛, դե վայելե՛ք։ Ուղղակի ցավն այն է, որ էլի գիտակից հատվածն է տանջվում ու գլուխը պատին խփում, փորձելով ամբոխի ստեղծաց իրավիճակից դուրս բերել երկիրը:

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»:


Հովհաննես Խաչատրյանը գրել է.

«Երեք տարի առաջ այս օրը «թավշյա» կոչված «հեղափոխությունը», իրականում հակաղարաբաղյան շարժումը մեր աշխարհը շրջեց գլխիվայր:

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը, երկրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և հեռացավ, բայց միևնույն ժամանակ պետության համբավի ու անվտանգության մասին մտածելով, նա գնաց իրական պետականամետ գործչին վայել կերպով` առանց պետությունը ցնցելու, առանց արյուն թափելու, ունկալուր լինելով քաղաքացիների կոչերին:

Սերժին մերժելով՝  ձեզ թվաց, թե դուք «սիրո և համերաշխության» հեղափոխություն եք անում, իրականում տեղի ունեցավ «ստի և կեղծիքի», ինչի արդյունքում ստացաք հասարակության պառակտում եւ համատարած ատելություն:

Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե դուք արդարություն եք հաստատելու երկրում: Արդյունքում ստացաք «փրկիչ» համարվող անձի ոչ թե անարդար, այլ համարյա թե բռնատիրական կառավարում:

Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե «փողի իշխանությունը» վերափոխելու եք արժանիների իշխանության, արդյունքում ստացաք «խնամի, ծանոթ, բարեկամ» երևույթի բացարձակ գերիշխանություն:

Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե երջանիկ մանկություն և պայծառ ապագա եք կերտում ձեր սերնդի և հետագա սերունդների համար, իրականում ստացաք առնվազն 5 հազար երիտասարդների կյանքի կորստի ողբերգություն, որ շարունակ հետապնդելու է նրանց հարազատներին մինչև կյանքի վերջը:

Սերժին մերժելով՝ ձեզ թվաց, թե կերտելու եք ավելի հզոր բանակ և տնտեսապես ավելի զարգացած պետություն: Դուք բավարարված չէիք ձեր ունեցածով և ավելին էիք ցանկանում: «Ստի և կեղծիքի հեղափոխության» արդյունքում ստացաք բանակի ֆիզիկական եւ բարոյական ջախջախում և պետության գոյության սպառնալիքներ:

Սերժին մերժելով, ի վերջո, ձեզ թվաց, թե վերահաստատելու եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն առ այն, որ «21-րդ դարը մերն է լինելու»: Իրականում մենք բոլորս ձեր մեղքի պատճառով վերադարձանք դեպի այն նախնական կետը, որտեղ գոյության կռիվ էինք մղում ու դեռ պիտի շատ ջանք թափենք, որպեսզի կարողանանք հեռացնել վարչապետի պաշտոնին կառչած անձին, իսկ հետո էլ կրկին մեր տեղը հաստատենք այս արևի տակ»:


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ Աիդա Ստեփանյանը գրել է.

«3 տարի առաջ այս օրը համալսարանից ոտքով իջնում էի գրասենյակ, որն այն ժամանակ դեռ Օրբելիում էր: Լիքը մարդկանց համար այդ օրերին փողոցում հայհոյելը հավես էր (չմոռանանք՝ հայհոյանքը երբ դարձավ քաղաքականության լեզուն ու որոշ մոլախոտեր թող քիչ հոխորտան), ողջ մարդկանց տների մոտ դագաղներ տանելն ու ատելություն սփռելը հոբբի էր դարձել, շորտիկ-մայկայով տաք եղանակին փողոցում անորոշության կողքը կանգնելը մոդա էր, իսկ Հանրային ռադիոյի շենք ներխուժածը օրինակելի մարդ էր:

Նայում էի մարդկանց չգիտակցված ուրախությանը (համոզված եմ՝ մեծ մասը չէին գիտակցում՝ ինչի վրա են ուրախանում) ու սարսափում էի այլևս անորոշ ու անկանխատեսելի Հայաստանից, սարսափում էի նրանից, որ չգիտեմ, թե ինչ է սպասվում բոլորիս: Այդ օրվանից Հայաստան ներխուժեց անորոշությունը, միջակությունը, անգրագիտությունն ու  դավաճանությունը»:


Հրաչ Բարխուդարյանը գրել է.

«2018-ի հեղաշրջումից ոչ ոք էնքան չի շահել, ինչքան Ադրբեջանը:

Դե ֆակտո էսօր  ադրբեջանի քաղաքացու տոնն»:


«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է.

«Երեք տարի քաղաքականություն սպանելով Ճկունը էլի չի հասկանում, որ ինքը այլևս քաղաքական մահապարտ է: Չի հասկանում, որ Հայաստանում իր ձեռամբ քաղաքականությունն իր օրենքներով ու տրամաբանությամբ   խորտակել է ու այդ խորտակման հիմնական զոհը հենց ինքն է լինելու: Չի հասկանում:

Բայց հասկանում է, որ այսպես ընտրության գնալը ինքնասպանություն է: Հասկանում է նաև, որ չգնալը ևս ինքնասպանություն է կարճաժամկետի մեջ ու չգիտի ինչ անել:

Հիշե՜ք, որ մենք  գործ ունենք մի մարդու հետ, ով երեք տարի առաջ այս օրերին գոռում էր, որ «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը առհասարակ վարչապետ չի ունենա»: Այդ մարդը հիմա մտածում  է, որ «Կամ ես կմնամ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստան առհասարակ չի լինի»:

Մենք տեսնում ենք մի տեսակի, որին երեք տարի առաջ ինքներս ենք ծնել, սնել ու կապել մեր վզին: Կամ կջնջենք մեր մեջի Ճկունին կամ նա մեզ կջնջի: «Մեր» ասելով ես նկատի ունեմ նաև ինձ, ով նրան ո՛չ ծնել է, ո՛չ սնել և ո՛չ էլ կապել իր վզին, բայց պատասխանատվության  զգացում ինքս այս ամենի համար այնուամենայնիվ ունեմ:

P.S. Վեհ մնացեք, քիչ մնաց»:


Արտակ Հարությունյանը գրել է.

«երեք տարի առաջ այս օրը,Հանրապետության Հրապարակում հավաքվածները պետք է ետադարձ հայացք գցեն,ինչ եին ուզում-ինչ եին սպասում և ինչ ստացան, հաստստ այն 5000 նահատակներից,վիրավոր հաշմանդամներից,անհայտ կորածներից,գերիներից,հադրութցիներից,Շուշեցիներից շատերն են այն օրը գոռացել,հու-հու,դմփ-դմփ արել,հիմա ոնց եք ,հիմա ինչ պատասխան ունեք,հիմա նորից եկել է հրապարակ լցնելու ժամանակը,բայց արդեն Երկիրը նիկոլից ազատելու և Երկիրը փրկելեւ համար,բացեք ձեր սառնսրանների դռները,մեջը ինչ կգտնեք կերեք և դուրս եկեք  ........»:


Էդգար Պետրոսյանը գրել է.

«Ազտիչը, հեռանալուց մեզ մաղթեց՝ խաղաղություն, ներդաշնակությու ու տրամաբանություն, իսկ հողատո վիժվածքը, արենց լրիվ հսկառակը՝ բաժանեց ազգը սևերի ու սպիտակների, բերց պատերազմ ու զոմբիացրեց շատերին»։


Հեռուստառադիոմեկնաբան Լիլիթ Թումանյանը գրել է.

«Բոլոր նրանք, ովքեր այս օրերին կտտանքների ու բռնության են ենթարկվում ոստիկանության կողմից ու քննչականում, քրիստոնեաբար խաչվում են ձեր մեղքերի համար՝ երեք տարի առաջ ու մինչ օրս վարչաթուրքի աջակիցներ։

Հայ ազգի մեղքերն են քավում»։


Վահան Բաբայանը գրել է.

««Հպարտ» քաղաքացի ստացար՞ երեք տարի առաջ ցանած աղետի քո սերմերից ծնված «ցանկալի պտուղը»

Հիշում՞ես ոնց էիր դավաճան կապիտուլյանտի համար քեզ պատառոտում Երևանի հրապարակներում,ոնց էիր փողոց փակում ու սիգնալ տալիս,հիշում՞ես,թե արդեն մոռացել ես...ես հիշում եմ

Հիշում՞ես կապիտուլյանտի արևով ոնց էիր երդվում ու հայհոյում բոլորին ով ռիսկ էր անում քո անթրաշ կուռքի մասին մի թթու խոսք ասեր,ես դա էլ եմ հիշում

Իսկ հիշում՞ես,որ ասում էիր հեսա Սերժը գնաց սաղս էլ բենզին ու պեսոկ ենք ներկրելու էլ մենաշնորհ չի լինելու,խոսքի ազատությունա լինելու,Արցախը բանակցային սեղանա վերադառնալու,չէ հաստատ մոռացել ես,ասեմ դա էլ լավ հիշում եմ

Հիշում եմ էն որ ասում էիր թողեք թող աշխատի,ինչ՞եք ուզում այ դավաճաններ,հիմա ով՞էր դավաճան պարզ դարձավ,թե՞ դեռ մտածում ես:

Սերժ Սարգսյանը արդեն երեք տարի երկրի ղեկավար չի և դուք քանդեցիք ոչ միայն Սերժ Սարգսյանի կառուցածը,դուք ավիրեցիք ամեն բան ինչ կարող էիք:

Շատերդ փոշմանել եք գիտեմ,բայց պատմության անիվը հետ չի պտտվում,ցավոք երեք տարի առաջ դուք արեցիք ձեր սատանայական ընտրությունը և մերժեցիք հերոսին,հող ազատագրողին,այդ նույն հողը պահղին:

Սերժ Սարգսյանը իր կյանքով բոլորիդ ապացուցեց,որ կա իշխանությունից թանկ բան և հեռացավ իսկ դու իշխանության բերեցիր մի չտես,անամոթ կապիտուլյանտի ու հիմա դու ապրում ես պարտված,խայտառակված,աղքատ և անհույս Հայաստանում:

Սա քո ընտրություններ և քո արժանի ապագան»:


Վահան Բաբայանը գրել է.

«3 տարի ֆեյքերով հայհոյեցիք բոլոր հայրենասեր մարդկանց իսկ հիմա առանց ֆեյքերի,հրապարակային ժողովուրդը պատասխանեց նույն բառերով և ավելի դաժան...

Նիկոլին սատարող բոլոր իմ նախկին ընկերներին ովքեր 2018-ին ինձ ջնջեցին իրենց ֆրենդներից խորհուրդ եմ տալիս արդեն հայտնի տեսանյութը լսելիս ձայնը լավ բարձրացնել ու ուշադիր լսել ժողովուրդը ինչ է ասում իրենց առաջնորդի մասին:

Հ.Գ Մեկ էլ ընկերության հայտեր հիմա մի ուղարկեք դուք բոլորդ մեռել եք վաղուց և իմ և իմ ընտանիքի համար»:


Աղվան Արշակյանը գրել է.

«3 տարի առաջ էս օրը դուք կնքեցիք Հայաստանի անկախ հանրապետության մահկանացուն մերժելով Սերժին....»:


«Ankakh Hayastan» էջը գրել է.

«Հիշում եմ արդեն մոտ երեկոյան ժամը 10-ոտ էր, իջա քաղաքի կենտրոն մեքենայով ու ընեենց շուխուր էր, նեենց դմփ դմփ հու էր, շամպայնի շիշ, տժժոցի, շուխուր, պար երաժշտություն, լիքը լակած մարդ, լիքը արագ քշող մարդիկ, ու ժողովրդի դեմքին վերջապես ժպիտ էր վերադարձել:

Շնորհավորում եմ ձեր տոնը, այ էտ բոլորիդ ու ժպտադեմքերդ, բոլորդ միասին եք նենց արել, որ ձեր վարչապետը սեփական երկրում ռուսների ուղեկցությամբ շարժվի:

Ինչ տեղիա ունեցել 3 տարում բոլորի պատասխանատուն դուք եք ու ձեզ ժպիտ տվողները:

Չփորձեք հանկարծ թռնել պատասխանատվությունից, դուք ձեր կեղտոտ ձեռներով ու կեղտոտ շամպայնի տրաքոցներով եք սաղ արել:

Դե էսօր էլ կհելնեք գոռաք ուրախանաք պարեք, պռոստո մի քանի բանա փոխվել` շամպայնի փող էլ չունեք, բենզինի փող չունեք, խորոված անելու համար մսի փող չունեք ու խույ թե մոտակա ժամանակները կունենաք»:


ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրել է.

««Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»։

Ուղիղ երեք տարի առաջ ապրիլի 23-ին,Սերժ Սարգսյանն այս խոսքերով հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Հայ ժողովրդի զգալի մասը՝ տոնախմբություն էր անում փողոցներում։ Հույսներն այն էր, որ հիմա բոլորն ապրելու են երջանիկ։

Ուղիղ երեք տարի առաջ, այս օրը ադրբեջանա-թուրքական տանդեմը՝ կապիտուլյանտ պոպուլիստի, նրա թիմակից բոսյակների, աղանդավորների, ԼԳԲՏ-ների, գրանտակերների, սորոսի ֆոնդի, արևմտյան տեխնոլոգների, ֆեյսբուքի և Ազատություն ՌԿ-ի ակտիվ աջակցությամբ, մոլորեցրին հայ ժողովրդի զգալի հատվածին ու տարան մահացու, կործանարար, ականապատ ճանապարհով։

Երեք տարի պետք եղավ, որպեսզի 2018թ. ապրիլի 23-ին, Երևանի փողոցներում գրկախառնվող մարդկանց մեծ մասը հասկանա, թե իրականում ինչ է կատարվել իր հետ։

Բայց ի՞նչ գնով հասկացավ։

 Մի ամբողջ ժողովուրդ՝ մահվան միջով անցավ, 5000-ից ավելի, երիտասարդ կյանքեր թաղեց, 10500ք/կմ պատմական Հայրենիք կորցրեց, իրեն պաշտպանող բանակն ավիրեց, պետությունը կործանման եզրին կանգնեցրեց, որպեսզի Նիկոլի պոպուլիզմից հիմարացած զանգվածն ուշքի գա։

2018թ. ապրիլի 23-ին, Նիկոլի  աջակիցներն ուղղակի հանցակիցներ են Հայաստանի և Արցախի հավաքական ողբերգությանը։ Թեկուզև, ոչ մի օրենք, սխալ ընտրության համար  պատասխանատվություն չի սահմանում, բայց մոլորյալների այդ սխալը՝ ճակատագրական եղավ բոլորիս համար։ Թուրքը՝ հերթական անգամ, էժան գնով առավ հայ դավաճաններին։

Հայոց պատմության մեջ գրվելու են հետևյալ տողերը. «Հայ ժողովուրդը, օտար ուժերի ազդեցության տակ ընկնելով՝ ինքն իր ձեռքով, առանց մտածելու քանդեց իր նորաստեղծ և հաղթանակած պետականության հիմքերը։ Դրանից հետո շատ տարիներ, ահռելի ռեսուրսներ ու մեծ ջանքեր պահանջվեցին սերունդներից, որպեսզի նորից վերականգնվի ու ամրանա հայկական պետականությունն ու ինքնիշխանությունը»։

Հարգելիներս, 2018թ. ապրիլի 23-ին դուք Սերժ Սարգսյանին չեք մերժել։ Դուք մերժել եք ձեր երեխաներին, ձեր զարգացող ու ապահով երկրին, ձեր հավատքին, ձեր ինքնությանն ու ազգային տեսակին։ Եվ վերջապես դուք մերժել եք ձեր մարդկային բանականությանը։

2018թ. ապրիլի 23-ին, հանուն Նիկոլի իշխանության, դուք մերժել եք ինքներդ ձեզ։ Դուք մատաղ եք արել մեր երկիրն ու ձեր ապագան՝ հանուն նրա, որ Նիկոլը գա իշխանության։ Դրա համար էլ այսօր՝ 2021թ.ապրիլի 23-ին, փողոցում, տանը, սրճարանում, աշխատավայրում, բակերում ամենավերջին հայհոյանքներն եք տալիս Նիկոլին ու նիկոլապատկան կենդանիներին։

Լավ է ուշ, քան երբեք։ Ես հավատում եմ մեր Ազգի իմաստությանն ու կենարար ուժին»։


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրել է .

«2018-ի այս օրը ՀՀ-ում իշխանափոխություն եղավ. դուք սիրում եք դա «հեղափոխություն》կոչել։

Փաստացի ունեցանք վիճակ, երբ հրաժարվում ես իշխանությունից, որ իշխանության մնաս հետո։

Պարզ էր, որ նպատակ չկար ունենալ այս աստիճան վիճակ, բայց, միևնույն է, պետությունն, ամեն պարագայում, պետք է առավել բարձր արժեք դիտվեր, քան իշխանությունը

Էս օրը, երեք տարի առաջ ես Սայաթ-նովայով քայլում էի... մարդիկ իրար էի գրկում ու շնորհավորում։

Իրականում ի՞նչ կար ուրախանալու, ոչինչ. դեռ այն ժամ էր պարզ, որ նոր խաղ է սկսվել ու գինը լինելու է Արցախը։

 У нас профессия такая знать то, что не всегда хорошое будет происходить. ուղղակի մեզ չլսեցիք, ավելին՝ մենք սև թուղթ բերող էինք ձեր համազգային խնջույքի ժամանակ ...

Ես բոլորի համար դարձա «սև». այո...ու ինչ, բացարձակ ոչինչ, ես հո գիտեի ինչի ենք գալու... անգամ ԵՊՀ-ում մարդիկ քեզ էդպես էին ընկալում։ Ես հիմա էլ եմ «սև»... այո՛, ինչի չգիտե՞ք... ես իմ էությամբ բոլոր հնարավոր ու անհնար հեղափոխություններին դեմ եմ, քանի որ ինձ համար պետությունն է կարևորը...  ես գիտեմ, թե հեղափոխությունները ինչով են ավարտվում....

Այ դրա համար էի Սայաթ֊նովայի վրայով անհավես քայլում... ու եղավ այն, ինչ եղավ...

Ու քանի որ մեզանից շատերը աշխարհում շատ բաներից չեն հասկանում, բայց քաղաքականությունից անպայման ամենաբարձր մակարդակով հասկանում են, ես այսօր էլ ասում եմ ձեզ.

Օրակարգում պետություն չունենալու վտանգ ունենք, ձեզ դա հետաքրքի՞ր է առհասարակ, թե՝ ո՞նց...

ձեր հեղափոխությունը մեզ վրա նստեց մինչև 10000 զոհ, մոտ 16000 հաշմված, մինչև 3000 անհետ կորած, մի քանի հարյուր գերի...

հը ո՞նց է, գո՞հ եք....

ու, եթե ձեր համար այս ամենը նորմալ է, գնացեք ընտրեք հոգեխանգարում ունեցող ստահակին... դուք նրանից ոչնչով չեք տարբերվում...»:


Արմեն Հովասափյանը գրել է.

«Գոնե էսքան բանից հետո հասկացա՞ք Ազատիչի մարգարեացած՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բառերի իմաստը, թե՞ դեռ դոզայի տակ ե՞ք։

Մարդն իրա հրաժարականի տեքստում ասավ երեք արտահայտություն, որոնք արդեն երեք տարի ա գոյություն չունեն։ Փաստացի չկա խաղաղության ոչ մի բաղադրիչ, բացակայում ա պետության ու հանրության ներդաշնակությունը, ինչն առանցքային նախապայման է, իսկ կառավարող խունտայի որևէ գործողություն տրամաբանության ու բանականության հետ ոչ մի աղերս չունի։ Այսինքն՝ սա էր հրապարակում մի քանի շաբաթ տնքացող ու հրճվող ամբոխի երազանքը՝ դե վայելեք։

Ուղղակի ցավն էնա, որ էլի գիտակից հատվածն ա տանջվում ու իրեն մեջ տեղից ճղում՝ փորձելով ժեխնոցի սարքած կաշայից դուրս բերել երկրը, մնացածի տանձին չի՝ բոլորն ուրախ են ու բավարարված»։


Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«ՀԱՅՈՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Երևանում էի։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին պիտի մեկնեի Բրյուսել՝ Ապրիլյան պատերազմում թշնամու վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ հերթական զեկույցը ներկայացնելու (ի վերջո այցս չեղարկվեց):

Քաղաքը եռում էր։ Բոլորը նման էին հայտնի «Մարիո» խաղում «Դևի» մոտ հասած մարդուկների։ Երջանկության սպասում կար մարդկանց դեմքերին։ Հետո զանգեց արտասահմանում գտնվող ընկերս։ «Ի՞նչ ա կատարվում։ Ի՞նչ ա լինելու»։ «Չգիտեմ։ Դեռ պարզ չի։ Կարողա՝ էս աբսուրդը հնարավոր լինի կանգնացնել, կարողա՝ հնարավոր չլինի», - պատասխանեցի։ Այդ պահին աչքիս ընկան մորթի տարվող անասունի տեսքով տասնյակ զինվորականներ՝ շրջապատված ցնծացող մարդկանցով։ «Զինվորներն են միացել, զինվորնե՜րը», - բղավում էին հիմնականում մանկահասակ ցուցարարները։ «Չնայած՝ արդեն պարզ ա։ Հաստատ շուտով կլինի Նախագահի հրաժարականը», - ասացի արտասահմանից զանգած ընկերոջս, հեռախոսն անջատեցի ու քայլեցի առաջ։

2-3 ժամ հետո մի սրճարանում էի Սարյան փողոցում, երբ առանց այն էլ եռացող փողոցը կտրուկ սկսեց աղմկել՝ ինչպես ստադիոնը գոլից հետո։ «Հրաժարական տվեց», - հաղթական փայլով տեղեկացրեց մատուցողը։ «Դե շնորհավոր։ Հասաք ձեր ուզածին։ Բա հետո՞ ինչ ա լինելու», - ասացի։ «Էլ ի՞նչ հետո», - նույն փայլով պատասխանեց մատուցողը։

Մի կերպ տուն հասա։ Երթևեկությունը ահավոր էր։ Պետություն չկար։ Սպանված էր։

Տուն հասա, բայց ո՛չ կարողացա քնել, ո՛չ էլ ինչ-որ բանով զբաղվել։ Նորից իջա քաղաք։ Որոշեցի սեփական աչքով տեսնել ցնծացող քաղաքը։

Կասկադում բոլորն իրար շնորհավորում էին ու գրկախառնվում՝ ծանոթ թե անծանոթ։ Ես շնորհավորանքներին կա՛մ չէի արձագանքում, կա՛մ ասում էի՝ «Ձե՛զ եմ շնորհավորում։ Ձե՛զ»։

«Ռուբ ջան, ո՞նց ես», - լսվեց հերթական սրճարանի աղմուկի միջից։ Կարկառուն հեղափոխական էր։ Հին ծանոթս։ «Նորմալ։ Դու՞»։ «Դե լա՜վ, քթերդ մի կախի։ Ա՛յ կտեսնես - հիանալի պետություն ենք կառուցելու բոլորով միասին»։ «Ի՞նչ ասեմ։ Հուսով եմ՝ կկառուցեք»։ «Այ Ռուբ ջան, ախր մենք լավ գիտենք, որ դու իրականում մեր կողմից ես, միասին ենք կառուցելու, եղբայր, միասի՛ն»։ «Սխալ գիտեք», - պատասխանեցի ժպտալով, հրաժեշտ տվեցի ու հեռացա։

Օրվա ընթացքում երկրորդ անգամ տուն գնալու ճանապարհին՝ Մասիվի մայրուղու վրա, չհասած Գազանանոց, ականատես եղա մի ահավոր վթարի։ Հաջորդ օրն իմացա, որ նորածին մի երեխա է մահացել։

Հայոց ինքնասպանության օրն էր՝ 2018-ի ապրիլի 23-ը»։


Անահիտ Գաբոյանը գրել է.


«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանը գրել է.

 


Աշոտ Ֆելիկյանը գրել է.


Տիգրան Բոյաջյանը գրել է.


Արման Հայրապետյանը գրել է.


Գառնիկ Սարգսյանը գրել է.


Լևոն Նազարյանը գրել է.

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն