
2018 թվականից վարչապետի աշխատակազմը ղեկավարող Էդուարդ Աղաջանյանը, որը վերջերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից, որոշել է «աքլորանալ»` պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին:
Աղաջանյանին դուր չեն եկել «Սյունյաց արշավանքի» ընթացքում Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքներն ու Գլխավոր դատախազության դիմաց հնչած «ողջույնների» տարափը:
Աղաջանյանի ներկայացմամբ` հայկական իրականության մեջ առանձնահատուկ վիրավորական բնույթ կրող հայհոյանքների գործածումից բխող ռիսկերն ու հետևանքները օրենսդրական կարգավորում չունեն: Հետևաբար, քանի խնդիրը օրենսդրական լուծում չի ստացել, վերջինս Փաշինյանին ու նրա «միլիոնավոր» կողմնակիցներին հայհողողներին իր կողմից նույն հայհոյանքների «տասնապատիկն» է հղել: Վերջում էլ թե` «Պատասխան տալու եք»:
Գրառման մեկնաբանություններում Էդուարդ Աղաջանյանը առաջարկել է իրեն անձնական նամակով ուղարկել իրենց «ասելիքը». կարճ ասած` «ռազբիրատի» է կանչել:
Նկատենք, որ հայհոյանքն ու փողոցային բառապաշարը հասարակական-քաղաքական դիսկուրս է բերվել Փաշինյանի, նրա թիմակիցների ու նրանց «միլիոնավոր» աջակիցների կողմից. Ֆեյսբուքում ի աջակցություն «փրկչի» սեռական բնույթի հայհոյանքեր գրող տարեց կանայք` «վկա»:
Երբ Հիսուս Քրիստոսի անունից «սեր» էին քարոզում, բայց իրականում պառակտում էին հասարակությանը, «հայաստանցի-ղարաբաղցի», սև ու սպիտակ ջրբաժաններ ստեղծում, ատելություն գեներացնում, կեղծ տեղեկություններ տարածում, սև ժապավեններ ու դագաղներ դնում և այդ ամենը հայհոյախառն «սոուսներով» հրամցնում, չէի՞ն մտապահում բումերանգի էֆեկտը:
Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապով փիարված Աղաջանյանը Սյունյաց ոճով «ողջույնների» արժանի՞ է, թե ոչ: Եվ եթե արժանի է, ապա ինքը ե՞րբ է պատասխանատվության ենթարկվելու:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am