(VIDEO) Երբ Նիկոլը հակասում է Նիկոլին. Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին հակասական հայտարարությունների հետքերով

article-image

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները:

Արդյո՞ք դա չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այս հարցին պատասխանել է ինքը՝ Փաշինյանը: Մասնավորապես, 2018թ. իշխանափոխության ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը նշանակում է Կառավարության ողջ կազմի հրաժարական:

«Այսօր Կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են և ՀՀ-ում այս պահին չկա Կառավարություն»,- ասում էր նա:

Փաստացի, ըստ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունների՝ իր հրաժարականը ենթադրում է Կառավարության ողջ կազմի հրաժարական և այս պահին ՀՀ-ում Կառավարություն չկա:

Բացի այդ, նա խոսում էր այն մասին, որ ՀՀ օրենսդրությունը ենթադրում է, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Իրավական գնահատականը, թե արդյոք Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, լավագույնս կարող են տալ սահմանադրագետներն ու իրավաբանները. մենք պարզապես արձանագրում ենք փաստերը:

Փաշինյանի հակասական հայտարարությունները ներկայացնող տեսանյութը՝ ստորև.

 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն