Արայիկ Հարությունյանը լկտիաբար ստում է` շարունակելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին Փաշինյանի ստերի կծիկը

article-image

Այսօր` ապրիլի 28-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում հանդիպել է քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը մի շարք հայտարարություններ է արել Արցախյան 44-օրյա պատերազմի և 1994 թվականի մայիսի 12-ին կնքված զինադադարից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմի գործողությունների մասին:

Նախ Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Մայիսի 12-ին զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից, և, ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ»:

Ոչ մեկին մեղադրելու մտադրություն չունենալու մասին հայտարարող Հարությունյանը հենց առաջին նախադասությամբ է փորձում բանակցությունների տապալման մեղքը բարդել 1994 թվականից ի վեր Հայաստանն ու Արցախը ղեկավարած գործիչների վրա: Հետաքրքիր է, թե ինչ դասերի և օրինակների մասին է խոսում Արայիկ Հարությունյանը:

Ընդամենը մի դրվագով Արայիկ Հարությունյանին հիշեցնենք, որ հենց իրենց իշխանության տարիներին ԼՂ խաղաղ կարգավորման բանակցությունները ձախողվեցին, իսկ մայիսի 12-ից հետո Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի շնորհիվ Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

«Ինչու ենք կրվե՞լ»,- շարունակում է Արայիկ Հարությունյանը,- «որովհետև բոլորս միասին մշտապես ասել ենք` ոչ մի թիզ հող»:

Նշվում է. պատերազմի հետևանքները Արայիկ Հարությունյանի համար պարզ էին հոկտեմբերին սկզբին, սակայն Հայաստանի քաղաքական ուժերը ընդհանուր հայտարարի չեն եկել: «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք` ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե, պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»:

Նախ պետք է Արայիկ Հարությունյանին հիշեցնել հոկտեմբերի 3-ին հրապարակված իր հայտնի` սուրճի բաժակով լուսանկարը: