(VIDEO) «Եթե ճշմարտություն կա, ուրեմն ճիշտ են անում, որ հայհոյում են». Նիկոլ Փաշինյան

article-image

Նախկինում իր հասցեին ուղղված հայհոյանքներին Նիկոլ Փաշինյանն արձագանքում էր հետևյալ կերպ. «Է, հայհոյում են, ջհանդամ, թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի իրանց հայհոյանքը», ու հորդորում հայհոյանքին հայհոյանքով չպատասխանել, հակառակը, նա դատապարտում էր «ռազբոռկաները»:

Ըստ Փաշինյանի` կարևորն իր հասցեին հնչող հայհոյանքի հիմքում եղած ճշմարտության առկայությունը կամ բացակայությունն էր: «Եթե ճշմարտոււթյուն կա, ուրեմն ճիշտ են անում, որ հայհոյում են»,- ասում էր Փաշինյանը:

Սակայն «Սյունյաց արշավանքի» ընթացքում Փաշինյանի հասցեին հնչած հայհոյանքներն ու Գլխավոր դատախազության դիմաց հնչած «ողջույնների» տարափը ականջահաճո չէին ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ իր թիմակիցների համար: Բանը հասավ նրան, որ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հրահանգեց անձամբ զբաղվել «մեղավորներով» ու նրանց՝ հանրությանը տեսանելի ձևով, պատասխանատվության ենթարկել. հիշենք, թե առողջական խնդիրներ ունեցող Շուռնուխ գյուղի բնակիչ Արարատ Աղաբեկյանն ինչպես ծնկաչոք բերման ենթարկվեց Քննչական կոմիտե:

Ի վերջո, Փաշինյանին ուղղված «ողջույնների» հիմքում ճշմարտություն կա՞, թե՞ ոչ: 

Իմքայլականների իշխանության օրոք անկում են ապրել հայ-ռուսական, հայ-վրացական և հայ-իրական հարաբերությունները (հիշենք ՀԱՊԿ-ի նխակին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված աղմկահարույց դեպքը, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վրացական «չեզոքությունն» ու հակամարտության կարգավորման իրանական տարբերակը): Այս իշխանությունների օրոք տնտեսական աճի կամ ներդրումների մասին խոսակցություններն էլ, այն էլ պանդեմիայի պայմաններում, զավեշտ են դառնում: 

Կարևոր է խոսել նաև ԼՂ խաղաղ կարգավորման տապալված բանակցությունների ու 44-օրյա պատերազմի հետևանքների մասին: Հիշեցնենք, որ որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 2947 զինծառայողների անուն: Այս տարվա հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հայկական կողմից զոհերի թիվը չի գերազանցելու 4000-ը։ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն էլ` 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ մարտի 22-ի դրությամբ 312 փորձանմուշ գտնվում է փորձաքննության փուլում:  Օրեր առաջ՝ ապրիլի 14-ին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե «մեր զոհերը 4000–ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմի զոհերի թիվը գերազանցում է 5000-ը, ուստի դեռևս հայտնի չեն շուրջ 2000 զոհված զինծառայողների անուններ: Մինչ այս պահը անհայտ է գերիների ու անհետ կորածների թիվը:

Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին, ապա Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղղած գրությունից պարզ է դարձել, որ ուժային կառույցներն էլ են ընդունում այն փաստը, թե որն է եղել սյունեցիների զայրույթի պատճառը. «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը և մինչ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում և բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ»:
 


 

Արդյո՞ք սյունեցիները, զոհերի, անհետ կորածների, գերիների հարազատներն ու Հայաստանի ապագայով մտահոգվողներն ունեն «ողջույններ» հղելու լեգիտիմ իրավունք: Եվ եթե այո, ապա այդ դեպքում ո՞վ և ինչի՞ համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

Վերոնշյալ փաստերը հստակ պատասխանում են այն հարցին, թե արդյոք Փաշինյանի հասցեին հնչող հայհոյանքի հիմքում ճշմարտության կա:

Հասարակական-քաղաքական միտքը հայհոյախոսություններով վարակածները ինչ ցանել են, այն էլ հնձում են:

 

Ավելին՝ տեսանյութում:
 


 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն