(PHOTO) Մակունցը կեղծում է Փաշինյանի կենսագրությունը. դրվագներ, որոնք չեն ներկայացվում հանրությանը

article-image

Մայիսի 3-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության օրակարգով։

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ստորագրությամբ իշխող ուժի առաջադրած վարչապետի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի մասին տեղեկություններ։ Փաստաթղթին կցվել է Փաշինյանի կենսագրությունը։

Փաշինյանի կենսագրությունը, սակայն, ավարտվում է 2019 թվականով։

 

 

Խորհրդարանին ներկայացված փաստաթղթից դուրս են մնացել Փաշինյանի կենսագրության այնպիսի կարևոր դրվագներ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ գաղտնի բանակցություններ վարելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների տապալումը, Հայաստան-Ադրբեջան 44-օրյա պատերազմը, դրա արդյունքում՝ հայկական կողմի կրած ծանր պարտությունը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի կապիտուլյացիայի ակտի ստորագրումը, Արցախի Հանրապետության տարածքների ավելի քան 80 տոկոսը թշնամի պետությանը հանձնելը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը զիջելը, Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերից տարածքներ Ադրբեջանին հանձնելը, հայ ժողովրդին թշնամի համարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամանալու փորձեր անելը։

Կենսագրության մեջ բացակայում են նաև Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տարբեր ժամանակներում տապալելու դրվագները, դատարանների վրա ճնշումներ գործադրելը, իրավապահ մարմիններին քաղաքական հետապնդումների ուղիղ հրահանգները, իշխանական հանրահավաքներ կազմակերպելու համար գործի դրվող վարչական ռեսուրսները և բազմաթիվ այլ դրվագներ, որոնք պետք է ներկայացվեին հանրությանը՝ վարչապետի թեկնածուի վերջին 3 տարիների գործունեության վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար։

Փաշինյանի կենսագրությունից բացակայում է անգամ նրա՝ ապրիլի 25-ի հրաժարականի մասին հայտարարությունը։ 

Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցը քննարկելիս կբարձրաձայնի այս մասին և կհետաքրքրվի տիկին Մակունցից, թե ինչու՞ է նա իր մեջ պահել Փաշինյանի կենսագրության կարևոր դրվագները, ականատես կլինենք մայիսի 3-ին։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն