ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սարգսյան

article-image

ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել: Միաժամանակ, նախագահը լիազորված է շրջնանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը սկսած 2001 թվականից:

Այլ հարց է, որ Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, սակայն մենք այդ ուղղությամբ, ինչպես և բոլոր այլ ուղղություններով չենք աշխատել»,- գրել է Սարգսյանը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն