(VIDEO) 200 մլն մարդու խմելու ջուր տաս, կլինեն մարդիկ, որ կմահանան. բարեբախտաբար մարդիկ մահանում են. Փաշինյանի ցնդաբանությունները՝ ԱԺ ամբիոնից

article-image

Այսօր ԱԺ-ում հատուկ նիստ է՝ վարչապետի ընտրության օրակարգով։ Նիկոլ Փաշինյանը, կարծես, ոչ սթափ վիճակում է, քանի որ ԱԺ ամբիոնից ցնդաբանություններ է հնչեցնում։ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստվելը համեմատում է ջուր խմելու հետ և հայտարարում, թե մարդիկ կան, որոնց խմելու ջուր տաս՝ կմահանան ու ավելացնում. «որովհետև բարեբախտաբար մարդիկ մահանում են»։

«Կոչ եմ անում պատվաստանյութերի հետ կապված շահարկումներին չտրվել, որովհետև ես այսօր մտածեցի, որ, օրինակ, ասում են 200 միլիոն պատվաստման դեպք է եղել և 187, օրինակ, կամ 200` բողոք։ Նույնիսկ գրանցվել է, ինչ-որ մահվան դեպք։ Ես այսօր մտածեցի, որ եթե 200 միլիոն մարդու ուղղակի սովորական խմելու ջուր տանք, որ ինքը խմի, այդ 200 միլիոն մարդու շրջանում ջուր խմելուց հետո, կարող են մարդիկ լինել, որ կվատանան, վստահաբար մարդիկ կլինեն, որ կմահանան, որովհետև ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ»,- ասաց Փաշինյանը։

Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի առնչությամբ հակագիտական և տրամաբանությունից դուրս հայտարարություններ է անում։ Կորոնավիրուսային պատվաստումներից հետո առաջացած բարդությունների մասին պաշտոնական բժշկագիտական արձանագրումներ եղել են, այդ թվում՝ հաստատումներ՝ պատվաստանյութերի կիրառման ուղղակի հետևանքով առաջացած բարդություններից գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։ Պատվաստումները ջուր խմելու հետ համեմատելը ոչ միայն հակագիտական է, ոչ միայն տարրական գիտելիքների բացակայության հետևանք է, այլ նաև պրիմիտիվ մանիպուլյացիա՝ պատվաստումները Հայաստանում խթանելու համար։

Հիշեցնենք՝ Փաշինյանը Ազգային ժողով է եկել կորոնավիրուսային պատվաստանյութով ներարկվելուց հետո։ Իսկ գուցե պատվաստվելն է պատճառը, որ Փաշինյանը կորցրել է բառերը ճիշտ արտաբերելու ունակությունը ու տրամաբանությունը։  

 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն