(VIDEO) «ՎԵՏՕ» շարժումը շնորհակալագիր է հանձնել AntiFake.am-ին

article-image

Այս ֆեյք իշխանությունների, ֆեյք օրակարգերի, ֆեյք տնտեսական աճի, ֆեյք հաղթանակների, COVID-19-ի դեմ տարվող ֆեյք պայքարի ու ֆեյք համակիրների ժամանակաշրջանում AntiFake.am-ի գոյությունն ու գործունեությունը պարզապես օրհասական է։ Սկանդալային բացահայտումներ, հազարավոր ֆեյք օգտահաշիվների հրապարակում, հետևողական աշխատանք։ Այսպես «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը նկարագրեց AntiFake.am-ի գործունեությունը՝ շնորհակալագիր հանձնելով «պետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարում ներդրած բացառիկ ավանդի համար»։

Այսօր՝ մայիսի 3-ին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր երկամյա գործունեության կապակցությամբ շնորհակալագրեր է հանձնել գործընկեր կազմակերպություններին և անձանց։ Շարժման կողմից գնահատանքի է արժանացել նաև AntiFake.am լրատվական կայքը՝ «ՎԵՏՕ»-ի գործունեությունն ու ակցիաները լուսաբանելու և աջակցելու համար։

 

 

AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը, ընդունելով «ՎԵՏՕ»-ի շնորհակալագիրը, շնորհավորեց շարժմանը երկամյա արդյունավետ գործունեության համար. ««ՎԵՏՕ»-ի գործունեությունը Հայաստանում ցույց տվեց, որ պետության համար օգտակար աշխատանք կատարելու համար պարտադիր չէ այլ պետություններից միլիոնավոր դոլարներ ստանալը։ Պետականամետ ու հանրօգուտ աշխատանք կատարելու համար պարզապես պետք է լինել պետականամետ ու ստեղծել համապատասխան կազմակերպություն»,- ասաց Մաթևոսյանն ու հավելեց, որ AntiFake.am-ի և «ՎԵՏՕ»-ի գործունեությունը՝ Հայաստանում գործակալական ցանցը բացահայտելու առումով, փոխլրացնող է եղել։

Մաթևոսյանը նաև հայտնեց, որ սորոսական կարկառուն գործիչներից մեկը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կայքի՝ լրագրողական այն արտահայտության համար, որ «սորոսականների գործունեությունը Հայաստանում կործանարար է եղել»։ «Հուսամ «ՎԵՏՕ»-ն կաջակցի դատարանում ապացուցել, որ նրանց գործունեությունը կործանարար է եղել»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն