Ծեծկռտուք ու հայհոյանքներ՝ «ՔՊ»-ականների միջև

article-image

AntiFake.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջև։ Աղբյուրը հայտնում է, որ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։ Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը և այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։

Սուրեն Պապիկյանը քաշքշելով գրասենյակի տարածքից հեռացրել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկին։ Այժմ իրավիճակը հանդարտվել է։

AntiFake.am-ը պարզաբանումներ ստանալու համար փորձեց կապվել Սուրեն Պապիկյանի և «ՔՊ» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն երկուսն էլ զանգերն անպատասխան թողեցին։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն