Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից հրապարակված փաստաթղթերը վկայում են իշխանության յուրացման փաստի մասին

article-image

Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար: Սա այն դեպքում, երբ  ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։ Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»,- գրել է Ղազարյանը։ 

 


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն