Վարչապետի չընտրության ուշագրավ պատկերը. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Երեկ ԱԺ հատուկ նիստում վարչապետի չընտրության քվեարկության բավականին ուշագրավ պատկեր գրանցվեց։ Թեեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» որոշել է ձեռնպահ քվեարկել, որպեսզի Փաշինյանը չընտրվի վարչապետի պաշտոնում, որը խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ նախապայմանն է, սակայն քվեարկության արդյունքն այսպիսին էր․ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ։ Պարզվեց՝ «Իմ քայլից» Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ պատգամավոր դառնալը Սյունիքի փոխմարզպետն էր, կա՛մ լավ չէր ընկալել պարզ հանձնարարականը, կա՛մ չի ուզում խորհրդարանն արձակվի, կա՛մ էլ Փաշինյանին իր անհուն սերն է ուզում ցուցադրել։

«Դեմ»-երն էլ Արման Բաբաջանյանը, Բաբկեն Թունյանն ու «Առաքելությունից» Եղիշե Սողոմոնյանն էին։ Սակայն ուշագրավն այն է, որ թեեւ ԱԺ նախագահը արձանագրված ցուցանիշների մասին ամբիոնից հայտարարեց, ապա փակեց նիստը, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չընտրության արդյունքները սխալ էին՝ 78 ձեռնպահ, 2 դեմ, իսկ լրացումների բաժնում խմբագրել էին, որ Ղահրամանյանն ու Թունյանը ձեռնպահ են։ Իմքայլականների պես քվեարկեց նաեւ ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը, ով հնարավոր է հայտնվի իշխանության ցուցակում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն