Կախված է ՀՀ Նախագահից. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրել է.

«Խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստում կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթը, որն օրերս է Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկվել։ Ապա ԸՕ նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարից եւ չեն տարածվի առաջիկա ընտրությունների վրա։ Սակայն ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, իմքայլական Համազասպ Դանիելյանը չբացառեց, որ որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն մինչեւ հունիսի 20-ը։ «Որեւէ դրույթի ուժի մեջ մտնելու հավանականությունը մեծապես կախված է լինելու, թե երբ կստորագրվի նախագահի կողմից»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ դրույթների մասին է խոսքը։

Հիշեցնենք․ փաթեթում է ներառված ընտրությունների անցողիկ շեմի իջեցումը,  կուսակցությունների համար 1%-ով` կդառնա 4%, դաշինքների համար՝ բարձրացում․ 2 կուսակցության դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 8%, 3 կուսակցությունների դաշինքի դեպքում` 9%, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում`10%։ Հարցրինք՝ կա՞ն դրույթներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքին են արժանացել։ «Այո, դրա ամենացայտուն օրինակներից մեկը ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն է։ Ընտրության գաղտնիության սկզբունքի հետ է կապված»։

Հիշեցնենք, որ 2016-ին, երբ ՀՀԿ-ն ընդունեց ԸՕ-ն, ընդդիմությունը բողոքի ալիք բարձրացրեց, եւ իշխանությունը ստիպված եղավ զիջումների գնալ ու համաձայնել ընդդիմության առաջարկի հետ՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, հիմա, փաստորեն, այդ դրույթը հանվում է։

«2017-ին, երբ այդ փոփոխությունը մտցվեց, քանի որ ընդդիմությունն էր պահանջում, եւ ՀՀԿ-ն զիջեց, մինչեւ հիմա էլ եվրոպական կառույցների բոլոր կարծիքներում ասվում է, որ լավ լուծում չէ՝ գաղտնիության առումով», սակայն այն, ըստ ամենայնի, չի հանվի նախագծից․ «Մենք չենք հրաժարվել, որովհետեւ ստորագրված ցուցակներն էապես նպաստել են ընտրությունների նկատմամբ վստահության ավելացմանը։ Այլ հարց է, երբ ժամանակի ընթացքում հնարավոր լինի ընտրացուցակները մաքրել, կարելի է հետեւել եվրոպական ստանդարտներին»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն