Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով․ ԱԺ նախագահն ընթացք չի տալիս․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

 «Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կստեղծվի արդյոք քննիչ հանձնաժողով, սակայն նրա խորհրդական Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Առաջարկում ենք ծանոթանալ «Աժ կանոնակարգ» օրենքին:

ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի»: Երբ նրան տեղեկացրինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ է գրված «ԱԺ կանոնակարգ» օրենքում, եւ մեզ պետք է իմանալ հենց Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, նա կրկին նույն պատասխանը տվեց: Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կարծում էր, թե քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական եւ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։ Հանձնաժողովն, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ՝ շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատանքներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն