Նիկոլ Փաշինյանը երեկ ապացուցեց, որ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի դեմ իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչեւ անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։

Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջեւ չկանգնելով։ Թերեւս իշխող թիմին եւ հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, եւ տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սեւացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն