ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ ՍԴ որոշ անդամներին հեռացնելու սահմանադրական նախագծի վերաբերյալ կարծիքի համար

article-image

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողները հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. 

«Փետրվարի 6-ին Հայաստանի խորհրդարանը որոշել է արտահերթ նիստ գումարել` քննարկելու սահմանադրական բարեփոխումների շարքը, որը կարող է վերացնել Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու պարտադիր պայմանը:  Այլ հարցերի հետ համատեղ` սա կարող է ինքնին փոխել Սահմանադրության փոփոխության ընթացակարգը: Ավելին, ներկայացվել է սահմանադրական բարեփոխում, որը կարծես թե նպատակ ունի անմիջապես վերջ տալ Սահմանադրական դատարանի ներկայիս մի քանի անդամների պաշտոնավարմանը»,- ասված է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունեն:

«Այս երկու թեմաները կարևոր են, և ներկայացվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև այս ուղղությամբ բարձրացված որոշ հարցեր հաշվի առնելով` մենք կոչ ենք անում հայկական իշխանություններին որքան հնարավոր է շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով և Եվրոպայի Խորհրդի` սահմանադրական իրավունքի հարցերով մասնագիտական մարմին` կարծիք ստանալու համար:  Մենք հավատացած ենք, որ այս կարծիքը, որը կարող է տրամադրվել շատ արագ արտահերթ (հրատապ) ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահառուների` այդ թվում` հայկական ընտրազանգվածի համար, եթե հանրաքվե անցկացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն