ԱԺ-ում փետրվար ամսին 2 անգամ պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով

article-image

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։

Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։

Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը միանվագ դրամական պարգեւատրմամբ խրախուսել է Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով։

Վերը նշված երկու կարգադրությունները հրապարակվել են փետրվարի 6-ին, իսկ հավելվածները հրապարակված չեն պաշտոնական կայքում, ուստի հնարավոր չէ պարզել, թե որ պաշտոնյաներն են պարգևատրվել։

Հիշեցնենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովում 4 անգամ պարգևավճարներ էին բաժանվել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել էր 3 մլն դրամի չափով։

Նկատենք նաև, որ Ազգային ժողովում պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները միանշանակ չեն, և որ Ազգային ժողովի աշխատակազմը տարբեր լրատվականներին պարգևատրումների ընդհանուր չափի վերաբերյալ տարբեր տեղեկություններ է փոխանցում։ Մասնավորապես, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան` ԱԺ աշխաակազմի ղեկավարի տեղակար Լիլիթ Մինասյանը պատասխանել էր, որ ԱԺ-ում 2019թ. պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 899.626.652 դրամ։ Պարգևավճարներ հատկացվել են 13 անգամ։

Մինչդեռ Irakanum.am-ի հարցմանն ի պատասխան` ԱԺ աշխատակազմի նույն աշխատակիցը պատասխանել էր, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պարգևատրումներ հատկացվել են 14 անգամ, ընդհանուր գումարը կազմել է 908.367.199 դրամ։


Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն