Մեծ Բրիտանիայում 18-39 տարեկան քաղաքացիներին խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային պատվաստանյութ` «AstraZeneca»-ի փոխարեն

article-image

40 տարեկանից ցածր տարիքի ցափահաս քաղաքացիները Մեծ Բրիտանիայում հնարավորություն կստանան ընտրել այլընտրանքային պատվաստանյութ` «AstraZeneca»-ի փոխարեն: Նման որոշում է կայացրել Բրիտանական առողջապահության կարգավորող մարմինը` հաշվի առնելով պատվաստանյութի և հազվադեպ հանդիպող թրոմբների առաջացման կապը:

Կարգավորող մարմինը հայտնել է, որ 28.5 միլիոն պատվաստումներից արդյունքում գրանցվել է թրմոբոզի 242 և 49 մահվան դեպք:

Թրոմբոզի առաջացման ռիսկը առավել բարձր է ավելի երիտասարդ խմբերի քաղաքացիների շրջանում:

Պատվաստման և իմունիզացիայի համատեղ հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ նման գործելակերպը կօգնի ավելի բարձրացնել մարդկանց վստահությունը` պատվաստման գործընթացի նկատմամբ` 18-39 տարեկան քաղաքացիներին խորհուրդ տալով օգտվել այլընտրանքային պատվաստանյութից:

«AstraZeneca» պատվաստանյութի շուրջ մտահոգությունները ավելանում են, իսկ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին նորանոր դեպքեր են գրանցվում: Վերջին լուրերը գալիս են Կանադայից, որտեղ գրանցվել է թրոմբոզի առաջացման երկրորդ, իսկ մահվան առաջին դեպքը` պատվաստումից հետո:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` թրոմբոզիզ մահացած կինը պատվաստումը ստացել է ապրիլի կեսերին, իսկ թրոմբոզի ախտանշանները զարգացել են իմունիզացիայից յոթ օր անց:

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքացիների համար հասանելի են «AstraZeneca», «Sputnik V» և «Sinovac» պատվաստանյութերը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն