Իշխանությունները փետրվարի 5-ից սկսել են Հանրաքվեի «քարոզարշավը»

article-image

Իշխանությունները օր առաջ սկսել են Հանրաքվեի քարոզարշավը։ «Օր առաջ» արտահայտությունն այս կոնտեքստում օգտագործված է բառիս ուղիղ իմաստով։

«Սահմանադրական փոփոխություններ 2020» ֆեյսբուքյան էջը փետրվարի 5-ից ֆեյսբուքյան գովազդով տարածում է «Սահմանադրության փոփոխությունով «Իմքայլը» առաջարկում է դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։ Հետևեք զարգացումներին այս էջով» վերտառությամբ նյութը:

Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված, այն է՝ Սահմանադրական դատարանի որոշ անդամների և նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունվել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։

Բացի այդ, նախագիծը Հանրաքվեի դրվելու համար պետք է անցնի մի շարք ընթացակարգեր։ Մասնավորապես, նախ այն պետք է ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրելու համար, ով կարող է կա՛մ ստորագրել այն, կա՛մ էլ ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականության վերաբերյալ կարծիք ստանալու համար։

Էջը փետրվարի 7-ից գովազդով շրջանառում է նաև «Կստորագրի՞, արդյոք, նախագահը հանրաքվեի հրամանագիրը» վերտառությամբ նյութը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկարով։

«Սահմանադրական դատարանի ճգնաժա՞մ» անունով ֆեյսբուքյան էջը նույնպես փետրվարի 5-ից ֆեյսբուքյան գովազդով տարածում է «Իմ Քայլը խմբակցությունը որոշել է լուծարել Սահմանադրական դատարանը` փոխելով սահմանադրությունը։ Գործընթացին հետևեք այս էջով» վերտառությամբ նյութը:

Հանրաքվեի քարոզարշավով փետրվարի 6-ից սկսել են զբաղվել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները, իշխող ուժի այլ ներկայացուցիչներ։

Նրանց շարքում են ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը,

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը,

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը,

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը,

Երևանի Իմ քայլը խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը,

ՀՀ ԱԺ աշխատակից Լիլի Մինասյանը,

ՀՀ ԱԺ աշխատակից Լևոն Սահակյանը,

ՀՀ ԱԺ աշխատակից Անի Ասլանյանը,

ՀՀ ԱԺ աշխատակից Նվարդ Ավետիսյանը,

ՊՎԾ նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը

Ստացվում է, որ իշխանությունները, անտեսելով միջազգային կառույցների և իրավական հանրության մտահոգությունները ՍԴ շուջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պլանավորել և օր առաջ սկսել են հանրաքվեի անցկացման և ՍԴ անդամներին հեռացնելու սահմանադրական նախագծերի քարոզարշավը:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը