(VIDEO) Լավրովը խոսել է ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին հանձնելու համաձայնությունների մասին

article-image

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, ուր հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հերթական բացահայտումն է արել. Նա նշել է, որ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական իշխանությունների հետ ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին փոխանցելու ուղղությամբ:

«Ինձ թվում է, որ հայկական ղեկավարությունը ունի այդ խնդիրը լուծելու անհրաժեշտության գիտակցումը: Այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերը արվել են: Ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը՝ հույս ունենալով, որ այդ գործընթացը էականորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Լավրովը: 

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, որն էլ խնդրեց կապվել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն Մանե Գևորգյանը այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց: 

Հաշվի առնելով, թե ինչ նախկինում ինչ բացահայտումներ է արել Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ, և ինչպես են դրանք ապացուցվել հետագայոմ, այս անգամ ևս սպասենք հերթական զիջմանը հայկական իշխանությունների կողմից: 

Ինչ է թաքցնում հասարակությունից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս անգամ:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն