Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից, ընտրողները կքվեարկեն առանց գրիչի. ԿԸՀ

article-image

Այսօր` մայիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ էր գումարել: Պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով` հանձնաժողովը մի շարք որոշումներ կայացրեց: 

Առաջիկա ընտրությունների քարոզարշավը, համաձայն ԿԸՀ համապատասխան որոշման, կմեկնարկի հունիսի 7-ից, գործելու է փակ համամասնական ցուցակ, տարածքային ցուցակները դուրս են գալիս: Հետևաբար` ընտրողները ընտրելու և ծրարի մեջ են դնելու այն քվեաթերթիկը, որի վրա նշված կլինի իրենց նախընտրելի կուսակցությունը կամ դաշինքը: Պայմանավորված տարածքային ցուցակների վերացմամբ` ընտրողները ընտրելու են միայն կուսակցություններին և ոչ առանձին գործիչների:  Ուստի` ընտրելու համար գրիչով նշում այլևս անհրաժեշտ չէ: 

Կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիմումները մինչև մայիսի 26-ը ժամը 18:00-ն: Գրանցումը ավարտվելու է մայիսի 31-ին:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն