Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական չարաշահման գործով. ԱՂԲՅՈՒՐ

article-image

Հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր այդ քննչական մարմնում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական չարաշահման գործով։

Թեև Սերգեյ Բագրատյանը գործով անցնում է ընդամենը վկայի կարգավիճակով, սակայն ակնհայտ է, որ քննության առարկա չարաշահումներում Բագրատյանը ամենևին չի եղել «դիտորդի դերում»։

Ակնհայտ են դառնում նաև 2020 թվականի ամռանը ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանի անսպասելի հեռանալու, իսկ այնուհետև մոլի «նիկոլական» դառնալու իրական պատճառները։

AntiFake.am-ը փորձեց կապ հաստատել Սերգեյ Բագրատյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, մեր զանգերը սակայն անպատասխան մնացին։ 

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը 2010-2012 թվականներին եղել է Վայոց Ձորի մարզպետը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն