Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է այն, ինչ հաստատում է պաշտպանության նախարարությունը

article-image

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,-«Փաստինֆո»-յի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը: 

Հայ պաշտոնյաները շարունակում են բացահայտ ստել ու հերքել նաև այն, ինչը հաստատվել է ՀՀ ՊՆ-ի կողմից: Ստացվում է, որ ՊՆ-ի և Սյունիքի մարզպետի համար սովորական իրավիճակ է, իսկ ամբողջ աղմուկը հանում են ադրբեջանցիների «քթի տակ» հայտնված համայնքներ ղեկավարները: 

Կարելի է արձանագրել, որ այս պահին Հայաստանի իշխանությունները կա՛մ չգիտեն, թե ինչ է կատարվում Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում, կա՛մ դարձյալ փորձում են մոլորեցնել և խաբել հասարակությանը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն