
Ապրիլյան ռազմական գործողությունները քննող տխրահռչակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար Սյունիքում տեղի ունեցող գործընթացների մասին բարձրաձայնելը քաղաքական շահարկման նպատակ ունի:
Նա կարծում է, որ «Զանգեզուրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ճոճանակ է դարձել»:
Սյունիքի արժեքի մասին խոսող և Վազգեն Սարգսյանի խոսքերը հիշող Անդրանիկ Քոչարյանը մոռանում է, որ հենց իրենց իշխանությունն է Սյունիքը խոցելի և քննարկման առարկա դարձրել, իսկ հիմա նա մեղադրում է լրատվականներին և առանձին գործիչներին «պանիկա և ապատեղեկատվություն տարածելու համար»:
Տեսանյութը` News.am-ի:
Աղբյուր՝ AntiFake.am