Ովքե՞ր են ֆինանսավորում տրանս ճամբարի կազմակերպումը և աջակցում ԼԳԲՏ անձանց՝ ներգրավելով նրանց քաղաքական-հասարակական կյանքում

article-image

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն 2020թ. մարտի 1-3-ը տրանս ճամբար է կազմակերպում տրանս անձանց, տրանս ակտիվիստների և տրանս անձանց ընտանիքի անդամների համար։ Ճամբարը նպատակ է հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների հզորացումը և բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում:

Ովքե՞ր են ֆինանսավորում տրանս ճամբարի կազմակերպումը և իրենց աջակցությունը հայտնում ԼԳԲՏ անձանց՝ թույլ տալով տրանս անձանց ներգրավվել քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում։

Տրանս անձանց համար կազմակերպվող կառույցի՝ տրանսգենդերների խնդիրներով զբաղվող «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի մասին շատերը տեղեկացան, երբ այդ ՀԿ-ի նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ կամ Վաղարշակ Մարտիրոսյանը, «նոր Հայաստանում» օրակարգ խախտելով, ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ որպես «տրանս անձանց հավաքական կերպար»:

Թեև ՀՀ ԱԺ ամբիոնից Մարտիրոսյանի ելույթը բացասական կարծիքների տեղատարափի հանգեցրեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նրա ելույթին, ըստ էության իր աջակցությունը հայտնեց նրան, և հարցադրում արեց. արդյո՞ք՝ Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե՞ մարդ չէ:

Տրանս կնոջ վերաբերյալ քննարկումները շարունակվեցին, երբ Մարտիրոսյանը իր գրառմամբ հայտարարեց, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը դառնալու է ապահով երկիր, որտեղ տրանսգենդերները ապրելու են արժանապատիվ կյանքով:

Տրանսգենդեր կին Մարտիրոսյանի այս գրառումը ապացույցն էր այն բանի, որ իրավաբանների մտահոգությունները անհիմն չեն, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայում առկա որոշ կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և դրա վավերացումը հանգեցնելու է ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելուն, օրինակ՝ ԼԳԲՏ անձինք կկարողանան ապագայում երեխաներ որդեգրել: Ի դեպ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը կողմ է արտահայտվել Կոնվենցիայի վավերացմանը:

ՀՀ ԱԺ-ում տրանսգենդեր կնոջ ելույթը միակ դեպքը չէր, երբ «նոր Հայաստանում» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ստացան գտնվել պետական կառավարման բարձրագույն մարմիններում և մասնակցել որոշ քննարկումների: Կարող ենք հիշել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը Գարիկ Ամոլիկյանի կամ «Կառաբինա» անունով հայտնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի հետ, ով բավարարվել էր նախարարի հետ հանդիպումից:

Կառաբինան, որն ակտիվորեն մասնակցել է 2018թ. իշխանափոխությանը, նաև հանդիսանում է Լիլիթ կամ Վաղարշակ Մարտիրոսյանի կողմից ղեկավարվող ՀԿ-ի ներկայացուցիչներից մեկը:

Կոմայգում ամսական 3000 դոլար աշխատող տրանսվեստիտ-մարմնավաճառ Կառաբինան նաև հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և այլ պաշտոնյաների հետ:

Նշենք, որ տրանսգենդերների խնդիրներով զբաղվող «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնական աջակիցը և ֆինանսավորողը հանդիսանում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կողմից, որի Վանաձորյան գրասենյակի ղեկավարը հանդիսանում է իրավապաշտպան, ներկայիս իշխանության աջակիցը հանդիսացող և իշխանափոխության մեջ իր ներդրումն ունեցող Արթուր Սաքունցը: «Նոր Սերունդ» ՀԿ-ի ֆինանսավորողներն են նաև USAID-ը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատունը, Նիդերլանդների Թագավորությունը և այլն: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն նաև համագործակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ, որի հիմնական ֆինանսավորողը կրկին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն» է (Սորոսի հիմնադրամ):

ՀՀ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից և տրանգենդեր-ԿԳՄՍ նախարար հանդպումից բացի՝ «նոր Հայաստանում» Հայաստանի Հանրապետության թիվ 1 պաշտոնյան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս ԱԺ ամբիոնը օգտագործել են ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանության համար: Ասվածի ամենավառ օրինակը սեռափոխ եղած Մել Դալուզյանին իր անձնական պաշտպանության ներքո առնելու մասին վարչապետի ելույթն է և «Մել» ֆիլմի համար պետության կողմից հատկացված 20 մլն դրամը: Ի դեպ, պետական այս աջակցությունը ողջունվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից։

Վերը նշված դեպքերը՝ կապված ԼԳԲՏ անձանց հետ, միակը չեն «նոր Հայաստանի» պատմության մեջ, և բնավ զարմանալի չէ, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները տրամադրվել են ԼԳԲՏ անձանց, Սորոսի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ ունեցող ՀԿ-ների: Ուստի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ, ֆինանսավորմամբ և պրոպագանդայով զբաղվողներին կապում են Սորոսի հիմնադրամը, օտարերկրա կառույցները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իր առաջնորդի և Հոգաբարձուների խորհրդի տեսքով:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն