Հայկական զինուժի կորուստները 2020թ.-ի հունվարին. Razm.info

article-image

2020 թվականի հունվարի 1–ից 31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 6 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։

Ոչ մարտական

 Արտյոմ Արթուրի Ղազարյանը հիվանդությունից մահացել է հունվարի 1-ին։

 Պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը մահացել է հունվարի 6-ին՝ գնդացրով ինքն իր վրա կրակելու հետևանքով։

 Պայմանագրային Արթուր Մարտունի Նալբանդյանը մահացել է դժբախտ պատահարից, հունվարի 21-ին, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

 Ժամկետային Վահրամ Մկրտչի Ավագյանը մահացել է հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում։ Քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

 Հունվարի 3-ին պայմանագրային Հայկ Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նա մահացել է։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։

 Սպա Կարեն Դարբինյանը մահացել է հունվարի 3–ին, կրկին ինքազգացողությողությունը վատանալուց հետո։ Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն։

 

Ադրբեջանական բանակի հունվար ամսվա կորուստներն՝ այստեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն