
Ի տարբերություն իշխանական տարբեր գործիչների և պրոպագանդիստների ստահոդ հայտարարությունների` ՊՆ-ն մեկ օր լռությունից հետո հայտնում է, որ Սյունիքում Սև լճի հետ կապված ճգնաժամային իրավիճակը առկա է նաև Վարդենիսի և Սիսիանի ուղղությամբ` այն վերագրելով այսօրվան:
Հիշեցնենք, որ ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը, միայն երեկոյան արձագանքելով ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը Սև լճի ուղղությամբ խախտել են ՀՀ պետական տարածք, ՀՀ ինքնիշխան տարածքում առաջ են եկել մինչև 3.5կմ, հայկական կողմն էլ կոչ է անում ադրբեջանական զորքին դուրս գալ ՀՀ տարածքից:
Արցախում 44-օրյա պատերազմից հետո նման զարգացումները նման իշխանության պայմաններում ամենօրյա բնույթ են կրում: Թշնամական զորքը հանգիստ շրջում է ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ հայկական իշխանություններն էլ համբերատար սպասում ու բանակցում են, թե երբ է ադրբեջանական զորքը լքելու Հայաստանի տարածքը:
Աղբյուր՝ AntiFake.am