Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել. ինչ կենսագրություն ունի ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը

article-image

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Մարտիրոսյանին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հրաժարական էր ներկայացրել` ուսումը Հարվարդի համալսարանում շարունակելու նպատալով:  

Քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է «World Vision» կազմակերպությունում Հայաստանում և ԱՄՆ-ում: 2018 թվականին վերադառնալով Հայաստան` Մարտիրոսյանը, մինչև փոխնախարարի պաշտոնում նշանակվելը, եղել է «Դասավանդիր, Հայաստան» (“Teach for Armenia”) ծրագրի զարգացման տնօրենը:

Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից կարող ենք պարզել, որ Արթուր Մարտիրոսյանը համագործակցում է «Repat Armenia» կազմակերպության, ինչպես նաև «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ, որի հիմնադիրը Արևիկ Անափիոսյանն է: 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն