Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցանկության պատճառով հայտնվել ենք պետականությունը կորցնելու եզրագծից այն կողմ․ Նարեկ Սամսոնյան

article-image

Հայաստանում տեղի է ունենում սահմանադրականության, պետականության վերջի եզրագծից այն կողմ գնացող վերջնախաղը։ Նիկոլ Փաշինյանը չխնայեց նույնիսկ այն պատգամավորներին, ում լսելուց հետո հասկանում ես, որ դու ապրում ես շատ վտանգավոր պայմաններում։ Այդ մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանը նշեց, որ պատգամավորները ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որը ենթադրում է սահմանադրական կարգի տապալում, ինչը քրեական հանցագործություն է։

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ստորագրելուն` Սամսոնյանը ասաց․ «Ցավոք սրտի Հայաստանում մենք ունենք մի մարդ, որը որքան էլ Սահմանադրական լիազորություններով քիչ լիազորություններ ունի, այնուամենայնիվ, ունեցածն էլ օգտագործելու պատիվ և սկզբունքայնություն չունի»:

«Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցանկության պատճառով հայտնվել ենք պետականությունը կորցնելու եզրագծից այն կողմ»,- հավելեց Սամսոնյանը։

Սամսոնյանը նշեց, որ խորհրդարանում չկա ընդդիմություն, ինչը հանգեցրել է ընդդիմադիր վակուումի, և հավելեց, որ ներկա գործընթացները տանում են քաղաքական ճգնաժամի։

«Քաղաքական իշխանության կողմից վարվող ողջ իշխանական օրակարգը ամբողջությամբ սպասարկվում է երկու «ընդդիմադիր» խմբակցությունների կողմից»,- նշեց նա։ 

«Երբ, որ խորհրդարանում չկա հասարակական տրամադրությունները արտահայտող ուժ, քաղաքականությունը տեղափոխվում է փողոց։ Եվ իզուր չէ, որ արտախորհրդարանական ուժերը գնալով ավելի ու ավելի հեղինակություն են ձեռք բերում հասարակության շրջանում»,- ասաց Սամսոնյանը։

Սամսոնյանը պարզաբանեց, որ եթե իշխանությունները հասնեն Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականին, ապա կչեղարկեն հանրաքվեն, քանի որ հանրաքվեն դատավորների վրա ճնշում գործադրելու միջոց է։

«Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր քաղաքական վարկանիշը բավականին ցածր է, և նրանք վստահ չեն, որ իրենք հաղթելու են այս հանրաքվեում, որովհետև այս հանրաքվեում «Ոչ»-ի կողմնակիցները շատ են»,- ասաց նա:

««Ճակատամարտը» չի լինելու Նիկոլ Փաշինյանի և նախկինների միջև, այլ լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իր քաղաքական ԼԳԲՏ թիմի հետ»,- նշեց Սամսոնյանը։

Սամսոնյանը նաև հավելեց, որ հասարակությունը վախենում է նախկին իշխանություններին իշխանության բերելու հեռանկարից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն