Փաշինյանին աջակցող վերնագրեր՝ առանց մեկնաբանության. Hraparak.am

article-image

«Hraparak.am»-ը գրում է․

«Նոր Հայաստանում անհայտ փողերով (ըստ օդում կախված լուրերի՝ Հովհաննես Մովսիսյանի հայտնի ՊՈԱԿ-ի ) գործարանային հոսքգծի պարբերականությամբ համացանց ու Youtube  նետվող նյութերի խայտառակ որակի մասին մի քանի անգամ գրել ենք։  Ինչպես նաև այն, որ պրոիշխանական, հակալրագրողական այդ նյութերը կառուցված են կամ հեղափոխությունը պաշտպանող անհատների ֆեյսբուքյան գրառումների, կամ այդպիսի կայքերի առաջնորդողների հիմքի վրա։

Տասնյակ, հարյուր հազարավոր դիտումներ ունեցող պրոպագանդիստական այս բութ գործիքները, բնականաբար, լայն զանգվածների կամ Պողոսների ուղեղները լվանալու համար են։ Ներկայացնում ենք «գարաժներում» արտադրվող այս նյութերի վերնագրերը՝ առանց մեկնաբանության։ Ի դեպ, ուղղագրությունն էլ՝ այնպես է, ինչ տեսքով ու տառասխալներով, որոնցով  իրենց արտաթորանքը նետել են Youtube։ 

«Նիկոլը էս ոնց շշմեցրեց ողջ Գերմանիան․Մերկելը հիացած է», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև...Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Նիկոլը փոթորիկ արեց ԱԺ-ում. Համացանցը սա է պայթեցնում», «Սա հիմա պիտի տեսնի ողջ ազգը. Նիկոլին բանտում քնած ժամանակ ծեծել են.Վա՜յ ես ձեր...» , «Դարի ձերբակալումը... ԱԱԾ-ն ոչնչացրեց . Սենց բան չեք տեսել», «Դեռ Նիկոլը սենց դաժան չեր եղել. բյուջե լափածները թքին Հրատապ Սենսացիա», «Քիմի շքեղ նվերը Նիկոլին.․ <Սա պայթեցրեց երկրագնդի ողջ մամուլը Հզոր Տեսանյութ»,«Դարի Թալանը. դեռ սենց անասնական բան չեինք իմացել. Խայտառակ Սենսացիա», (182․717 դիտում),  «Հենց հիմա, առավոտ շուտ Նիկոլին սարսափելի բան զեկուցեցին. ԱԱԾ-ն նոր զոհեր ունի» (180 հազար դիտում), «ՎԵՐՋ Շմայսը խոսեց. կցնցվեք երբ լսեք սա․ Սենսացիոն Լուր»  (161․351 դիտում), «Քարդաշյանն ասաց՝ կողքդ եմ, Նիկոլ»,․«Նիկոլ գալիս եմ հայաստան կողքտ կանգնեմ...», «Մարիամ Փաշինյանի սարսափելի ապտակը Վանեցյանին․ համացանցը ցնցված է», «Աննան անսպասելի կոտրեց Ռիայի մեջքը. Խայտառակ Դեպք Բոլորի Համար»։ 

Մեջբերված բոլոր վերնագրերը այդպիսի դիտումներ ունեն, ուստի էլ չենք նշում, սակայն դրանց դեռ կանդրադառնան։ Շարունակում ենք․  «Սարսափելի որոշումը Հրոին կործանեց. Նիկոլը ոչնչացնում է... Հրատապ Որոշում», «Արտակարգ Թողարկում. Նիկոլը հենց նոր ոչնչացնող հարված տվեց.», «Ցանկացած հայ պիտի իմանա Նիկոլի այս խոսքը... Սա Շտապ ողողվեց համացանցում» , «Սարսափելի լուր էս տոն օրով. Օսիպյանի զզվելի արարքը Նիկոլի դեմ. Ամեն ինչ բացահայտվեց», «Ֆանտաստիկ Լուր. Ողջ ազգը դարերով սպասում էր սրան, Նիկոլը արեց դա»,  «Նայեք սա ու վեր ընկեք տեղներդ. Շոկային Տեսանյութ նիկոլի երեխաների մասին «Ախ Նիկոլ էսինչ արիր մեր հետ... Նիկոլի մասին այս բացահայտում կլացեցնի նույնիսկ անսիրտ մարդկանց» «Մանվելը բանտում վախից լեղաճաք է եղել... Հրեշավոր արաք որը ցնցեց ողջ երկիրը», «Ես Թոնի Մոնթանան եմ․ Սաշիկ»։

Ի դեպ, տեսանյութերից շատերը ծայրից ծայր նաև ատելության խոսք են, սպառնալիքներ ու նզովքներ։ «Չեք փրկվելու...Շմայսների վերջը եկավ. Փոթորիկ ողջ երկրով մեկ»,«Բացահայտվել է ամենածախված անասունի տղեն... Սարսափելի վտանգ Նիկոլի դեմ»,  «Բիզնեսդ տուր թե չէ վատ կլնի...Ծառուկյանը կորած է բոլորը խոսեցին», «Վանեցյանը կռիս ա»,  «Հիմա Հզոր Պայթյուն Նունեի հետ եղածը ցնցել է ողջ երկիրը»։ «ՎԵՐՋ Նիկոլը լացացրեց. Սա պիտի հասնի ողջ ազգին», «Հիմա Հզոր Պայթյուն Նունեի հետ եղածը ցնցել է ողջ երկիրը»։

Խոստացել էինք այս տեսանյութերի դիտումներին ևս անդրադառնալ։ Կան օդում կախված համառ լուրեր, որ դրանք հարյուր հազարներով գնվում են։

Էլ չենք խոսում կից «աջակից խմբերի» մասին, որոնք, հիմնականում, արտերկրից, միանում են այս տեղեկատվական կակաֆոնիային ու ապատեղեկատվությանը էլ ավելի խայտառակ վերնագրերով։

Օրինակ՝ «Աղջի Նունե ո՞նց ես այլանդակ ․18 պլուս ինֆորմացիա»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը