
ArmLur.am-ը հրապարակել է փաստաթուղթ, որը ենթադրաբար պատրաստվում է ստորագրել Փաշինյանը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Ըստ տեղեկությունների՝ սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմ առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ:
Երեկ երեկոյան Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթից հատված: Դեսպանը նշել էր, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Հայաստանի համար կործանարար պայմաններով և տարածքային նոր զիջումներով գաղտնի փաստաթուղթ: Ավելի ուշ Արամ Գաբրիելյանովը նշել էր, որ իր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ երկու փաստաթուղթ է պատրաստում Ադրբեջանի հետ կնքելու համար, որոնցից մեկը գաղտնի է պահվելու, իսկ մյուսը հրապարակվել է՝ իբրև թե ամեն ինչ լավ է։ Նշենք, որ վերոնշյալ փաստաթուղթը տարածվում է իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականների և ֆեյսբուքյան իշխանամետ էջերի կողմից, ինչը թույլ է տալիս կարծելու, որ այն իրական ստորագրվելիք փաստաթուղթը չէ:
Աղբյուր՝ ArmLur.am