An Update on Nagorno-Karabakh. Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Մյունխենում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր զարգացումները

article-image

Մյունխենյան անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 45 րոպե տևոողությամբ քննարկում կանցկացվի, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին կարդում ենք Համաժողովի պաշտոնական կայքում: Պանելային քննարկումը կվարի Ռուս-ամերիկյան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստե Վալլանդերը:

Զարմանալի է, որ ի տարբերություն ավանդական դարձած մամլո հաղորդագրությունների և իրազեկումների` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման մասին նախապես որևէ տեղեկություն կամ պաշտոնական հայտարարություն չի եղել:

Հետաքրքիր է, որ քննարկումը վերնագրված է «An Update on Nagorno-Karabakh»: Քննարկման համար ինտրիգային և բազմանշանակ վերնագիր է, և պարզ չէ, թե ինչ «նորություն» պիտի հայտնեն պետությունների ղեկավարները քննարկման ընթացքում:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն