(ՓԱՍՏԵՐ) Վարչապետին կից ՊՈԱԿ-ի ֆեյքերը կեղծիք են տարածում #antinikol շարժման և Միքայել Մինասյանի մասին

article-image

Վարչապետին կից ՊՈԱԿ-ի ֆեյքերի ֆաբրիկան ներկայացնող էլեկտրոնային կայքերը և ֆեյսբուքյան էջերը ակնհայտ կեղծիք են տարածում #antinikol շարժան մասին՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական պրոյեկտ։

Այդ մասին նյութ է հրապարակել իշխանական «ֆեյք» էլեկտրոնային կայքերից «globus.fun»-ը, որը տարածում է բացառապես իշխանական պրոպագանդայով զբաղվող և դրա համար վարչապետին կից ՊՈԱԿ-ից վճարվող անձանց գրառումները, ինչպես նաև իշխանության հրահանգով կեղծիքներ ու ստեր է տարածում իշխանության ընդդիմախոսների մասին։

Նշենք, որ մայիսի 10-ից մեկնարկած #antinikol շարժումը, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, արդեն իսկ մեծ թափ է հավաքել Երևանում, Հայաստանի մարզերում, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս և տարածում գտել նաև տարբեր սոցիալական ցանցերում։ Շարժմանը միացած քաղաքացիներն իրենց սոցհաշիվներում տեղադրում են լուսանկարներ, տեսանյութեր և պատմում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Շարժման հաջողությունն իշխանական քարոզչամեքենան ցավագին է տանում ու որոշել է վարկաբեկել այն։ Չի բացառվում, որ այս քարոզչական արշավի հեղինակը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, քանի որ այսօր առավոտյան նա կառավարության նիստի ընթացքում խոսում էր Հայաստանում գործող ադրբեջանական գործակալների մասին՝ ակնարկելով Հայաստանի համար ոչ բարենպաստ փաստաթղթից հատվածներ հրապարակած Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին, ով առաջինը բարձրաձայնեց Փաշինյանի կողմից Ալիևի հետ հերթական գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նման ոչ հայանպաստ փաստաթուղթ իրականում գոյություն ունի, որը Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։ Եվ ահա Փաշինյանի դեմքը փրկելու ու նրա ստահոդ հայտարարություններին  «միս ու արյուն տալու» համար իշխանական քարոզչամեքենան լծվել է #antinikol շարժման ու Միքայել Մինասյնաի մասին ստեր ու կեղծիքներ տարածելու գործին։

Կեղծիքների արշավին միացել է իշխանական հայտնի ֆեյք «Regina Prazyan»-ը, որի ադրբեջանական գործակալների մասին գրառումը մեծ թափով տարածում են մեծ լսարան ունեցող և ֆեյքերի ֆաբրիկայի բաղկացուցիչ մաս կազմող ֆեյսբուքյան էջերում ու խմբերում։

Հետաքրքիր, բայց ոչ պատահական զուգադիպությամբ երեկ ադրբեջական գործակալների մասի գրառում էր արել նաև Արփի Դավոյանը, որին, ըստ օդում կախված ու չհերքված լուրերի, պատկանում է «Regina Prazyan» ֆեյք հաշիվը։ Իշխանական քարոզչական արշավին է միացել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ստեղծված «civic.am» լրատվականը, որը մի տգետ նյութ է «երկնել» Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթի իբրև ադրբեջանական ծագում ունենալու մասին։

Հաշվի առնելով, թե ինչ ռեսուրս է ներդրել իշխանությունը #antinikol շարժումը և Միքայել Մինասյանին վարկաբեկելու ու կեղծիքներ տարածելու համար, կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությունը իրականացնում է հերթական ազգադավ գործողությունը, իսկ #antinikol շարժումն ու Միքայել Մինասյանը խոչընդոտում են այդ գործողությունը կյանքի կոչել։

Փաստերը ներկայացնում ենք ստորև.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն