Այս քրեական գործը արդեն հարուցման պահից մեռած քրեական գործ է․ Արսեն Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Եկել եմ` տեղում ծանոթանամ իրավիճակին, տեսնեմ` էլ ինչ անհնար և հնարավոր անտրամաբանական գործողություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Բաբայանը, որը նույնպես ՀՔԾ շենքի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու Նարեկ Սամսոնյանին։

Անդրադառնալով Սամսոնյանի քրեական գործին՝ Բաբայանը ասաց․ «Գործը կապված է հայտնի «իկրաների գործի» հետ։ Որպես իրավաբան՝ գնատատում եմ անհեթեթ, որովհետև այնտեղ չկա որևէ սուտ մատնություն, որովհետև որևէ հանցագործության մեջ որևէ անձ չի մատնվում»։

Բաբայանը նաև հավելեց, որ առաջին հարցաքննության ժամանակ քննիչը սպառնացել էր Սամսոնյանին, որ դատելու է նրան, ուստի այս գործողությունները սպասելի էին։

«Այս քրեական գործերը իրենց ամբողջ տրամաբանությունից դուրս լինելու հանգամանքներում և իրավական որևէ գործընթացներից դուրս լինելու հանգամանքներում հանգիստ կարող ենք որակել «հիբրիդային քրեական գործեր»,- նշեց Բաբայանը։  

Բաբայանը նաև փաստեց, որ մեղադրանքը չունի հիմքեր՝ ձերբակալելու կամ կալանավորելու Սամսոնյանին։

Բաբայանը նշեց նաև, որ Սամսոնյանը հանդիսանում է լրատվամիջոցի ղեկավար, և այս ամենը կապված է AntiFake.am-ի՝ վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումների հետ։

«Սա վաղուց սկսված, շարունակվող և դեռևս ավարտը չերևացող մի ամբողջ գործընթաց է՝ լռեցնելու քննադատությունը թե՛ մամուլում, թե՛ ընդհանրապես քաղաքական դաշտում»,- հավելեց Բաբայանը։

«Այս քրեական գործը արդեն հարուցման պահից մեռած քրեական գործ է, և նրանք էլ շատ լավ հասկանում են, որ այս քրեական գործը չունի որևէ ապագա»,- շեշտեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը