Սուտ մատնության հոդվածը երբևէ չի կիրառվել ՀՀ-ում, սա աննախադեպ հետապնդման դրսևորումներից է. Լիլիթ Թումանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Ես չեմ կարող անտարբեր լինել, երբ ԶԼՄ-ի այլ որևէ ներկայացուցիչ քաղաքական հետապնդման է ենթարկվում, իսկ այն, որ սա քաղաքական հետապնդում է, լիովին պարզ է, որևէ կասկած չի հարուցում»- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը, ով նույնպես ՀՔԾ շենքի դիմաց էր՝ իր աջակցությունը հայտնելու Նարեկ Սամսոնյանին։

Լիլիթ Թումանյանը մասնավորապես ասել է. «Ուղղակի որքան դատապարտելի է վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ, այնքան էլ նույնաստիճան օրինաչափ է, որովհետև ակնհայտ է, որ բոլոր այն ավտորիտար ռեժիմները, որոնք ձգտում են ուզուրպացնել իշխանությունը կենտրոնացնել սեփական ձեռքում, չեն կարող հանդուրժել ազատ, անկողմնակալ, հետաքննող, իրականությունը վեր հանող մամուլ: Շատերն են ասել դրա մասին, և մեզ համար էլ է հասկանալի, որ երբ օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը մեկը մյուսի հետևից տապալվում են, երբ տապալվում են պետական ինստիտուտները, երբ տապալվում են պետության հենքերը, անհնար է, որ հաջորդիվ պայմանական հարձակում չգնա նաև ԶԼՄ-ների նկատմամբ, հատկապես այն ԶԼՄ-ների, որոնք վեր են հանում այն ամենը, ինչի մասին չեն խոսում որևէ այլ տեղ, իսկ Antifake.am-ը այսօրվա դրությամբ զգալի հասարակական հանրօգուտ գործունեություն է իրականացնում, որովհետև խոսում է այն փաստերի մասին, որոնք, ոչ միայն չեն լուսաբանվում, այլ հնարավորինս քողի տակ են, գաղտնիացված լուրերի կամ տեղեկությունների մասին է խոսում, և հանրությունը իրավունք ունի իմանալ այն ամենն, ինչ կատարվում է և՛ իշխանության ներսում, և՛ հասարակական կյանքում, և՛ պետության կյանքում: Բայց ինչ-որ մեկը պիտի իրականացնի այդ ֆունկցիան, և այսօրվա դրությամբ, իհարկե, ցանկացած այլ ԶԼՄ, դա կլինի Antifake.am-ը, դա կլինի մեկ այլ ԶԼՄ, որը կզբաղվի այդպիսի լուսավորչական լուսաբանման աշխատանքով, արդեն պարզ է, որ ենթարկվելու է ինչ-որ հետապնդումների, և թերևս իշխանությունների նպատակներից մեկն էլ հենց այս է, որպեսզի ահաբեկի, զերծ պահի լրագրողական հանրությանը այդպիսի գործունեություն վարելուց՝ ուղղակի մտավախություն ունենալով, որ կարող է որևէ մեղադրանք ներկայացվի իրենց»:

«Սուտ մատնություն երբևէ չի կիրառվել ՀՀ-ում, կիրառվել է զրպարտությունը, դա քաղաքացիա-իրավական կետ է, բայց այս հոդվածը չի կիրառվել, և սա փաստորեն կարելի է ասել, որ բացասական նշանով աննախադեպ հետապնդման դրսևորումներից է: Եվ վաղը, մյուս օրը, երբ Նիկոլ Փաշինյանի մտքով կանցնի որևէ տեղ հպարտանալ կամ պարծենալ, որ մենք, այսպես կոչված, 8-րդ տեղում ենք մամուլի ազատության կետով, այնինչ իրականում 61-րդում էինք, էլ ավելի հետ կընկնենք: Եվ վաղը, մյուս օրը այնպիսի ավտորիտար երկրները, ինչպիսիք են՝ Ադրբեջանը և մեր հարևանները, որոնք այդքան էլ առաջընթաց չունեին մամուլի ազատության ոլորտում, ավելի շատ ուղղակի կծաղրեն մեզ, որովհետև մենք փորձում ենք ներկայանալ ժողովրդավար, առաջադեմ պետություն, «ժողովրդավարության բաստիոն» կղզյակ այս տարածաշրջանում, իսկ իրականում գործում ենք ճիշտ հակառակը, իսկ սա ընդհանրապես ներկայիս իշխանության ողջ վարքագիծն է, ասել մի բան, անել ճիշտ հակառակը»,- համոզված է Լիլիթ Թումանյանը:

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «սուտ մատնության» գործով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն